Արցախցիներս չենք ուզում մորթվել, բայց հարկադրանքով մեզ ցանկանում են ուղարկել սպանդանոց
2022-04-18 11:51:00
Արցախցիներս չենք ուզում մորթվել, բայց հարկադրանքով մեզ ցանկանում են ուղարկել սպանդանոց։
 Տեսնում եմ, որ այս հարթակում իմ ընկերներից ոմանք էլ Արցախը Ադրբեջանին բռնակցելու չար մտադրությանը «սուպեր» հավանություններով են արձագանքում։ 
Ես նրանց չեմ հեռացնի իմ ընկերությունից, բայց կցանկանայի իմ և, ընդհանրապես, արցախցիներիս հանդեպ այդքան դաժան չլինել, երբ մենք ցանկանում ենք մեր պատմական հայրենիքում ապրել՝ ի տարբերություն նրանց, ովքեր չգիտեն հայրենիքն ինչ է ու անհամբեր սպասում են մեր դատաստանին, որը կլինի Արցախի հայաթափմամբ կամ մեզ ոչնչացնելով։
Էլի թող ծափահարեն Արցախը Ադրբեջանի մաս տեսնող ՀՀ իշխանություններին, բայց գոնե իմանան՝ ինչի համար են ծափահարում, այլապես եթե մենք մորթվելու լինենք, մեզ սպանդանոց ուղարկողների և նրանց համակիրների պատկերները դաջված են մնալու մեր հայացքներում...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1452 անգամ