Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշում է կայացրել: Ակտիվիստը կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղակացրել է, որ այցելել է կալանավորին:
«Գասպարին ՔԿՀ ընդունման սենյակում պառկած՝ ակցիա է իրականացնում և հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորանք հասցնելու մեջ: Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։
Գասպարին չէր ներկայանում դատարան, և իրավապահներն ամեն անգամ նրան հարկադրաբար էին տանում նիստերին: Վերջին դատական նիստին ոստիկանությունը նրան դատարան էր տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պառկած վիճակում: