Ընդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել. Tert
2022-04-21 12:13:00
tert.am Ընդդիմությունը երկու տարի է նույն մեղադրանքներն է կրկնում։
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանին` թե ընդդիմությունը գտել է իշխանությանը հեռացնելու մեխանիզմը
«Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018֊ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային»,֊ասաց Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա` ընդհանրապես, հեղափոխությունները նաև կոնտեքս ունեն։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` իշխանությունը ծախում են Արցախը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել»։
Այս նյութը դիտել են - 1534 անգամ