ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ռեժիսոր Արմեն Գրիգորյանը հավաքվել են Ոստիկանության Կենտրոնի բաժնում: վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց պատճառը՝ նշելով. «Փողոցում մեր տղերքից մեկը՝ Գրիգոր Հարությունյանը, որ Աշոտ Երկաթի ջոկատից է եղել, հանկարծակի քաղաքում տեսել է Ռոման Բաղդասարյանին: Էդ էն նիկոլական տականքներից է, որը հայտնի է արցախցիների նկատմամբ իր ատելությամբ: Ինքն ասում էր՝ պատերազմի ժամանակ սաղ արցախցիները փախել են, հայերը կռվել են: Իր նման ստոր տականք քիչ կա: Իր վրա քրեական գործ կա վիրավորանքների համար:
Գրիգորը, որ տեսել ա, ի՞նչ պետք է անի նորմալ տղեն, իջել ա բերնին, ոստիկաններն էլ բռնել բերել են: Ավաղ, մինչեւ հիմա չենք կարողանում հասկանալ՝ լավ կպե՞լ ա բերնին, թե՞ թեթեւ ա եղել: Սպասում ենք, հիմա շատ մարդ է գալու, իրավաբան Ռուբեն Մելիքյանը կգա: Մենք մեր Գրիգորի կողքն ենք, էդտեղ ոչ մի հարց չկա»,-ասաց նա:
Իր հերթին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը նշեց, որ Ռոման Բաղդասարյանի նման մարդիկ պատժվելու են. «Փողոցում, քացով, պադյեզդում, իրենց հայաթում, ոնց պատահի: Նման տիպի կենդանիները պատժվելու են, սրանց դեմ այլ ձեւ չկա: Պատժվելու են բոլոր նրանք, որոնք իրենց այլանդակ են պահել: Այդպիսիները մինչեւ փողոցում չափալախ չուտեն, չեն հասկանալու»:
news.am
Այս նյութը դիտել են - 1810 անգամ