Բացառե՛լ վովագասպարյաններին
2022-04-26 13:13:00
 Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ժպտադեմ Լյովա Երանոսյանը հայտարարում է, թե ինքն առաջին իսկ օրվանից ընդդիմության կազմակերպած ցույցերին մասնակից է դարձել, աջակցում է նրանց:
Լյովա Երանոսյանը մեկն է, որի՝ ոստիկանական համակարգում թողած հետագիծը չափազանց կասկածելի է ու կեղտոտ: 
Ուշագրավն այն է, որ Երանոսյանի հետևում մշտապես եղել ու կանգնած է մնում ֆեյքաբույծ Վլադիմիր Գասպարյանը, որի գործունեության պատճառով է նաև, որ տեղի ունեցան 2018-ի հայտնի իրադարձությունները: Այս մարդիկ իրենց կերպարով լիովին մարմնավորում են այն վատն ու անհանդուրժելին, որ բնորոշ է եղել Հայաստանին նախքան Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանություն վերցնելը:
Ընդդիմությունը, որն այսօր լրջագույն հավակնություններ է դրսևորւմ՝ նպատակ դնելով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու դրանով փրկել Հայաստանն, իրեն հաշիվ տալի՞ս է, թե ովքեր են այսօր հանդես գալիս իրենց աջակիցների թվում, ի՞նչ նախկին դեմքեր են իրենց անունից խոսում ու ոգևորում, ում հետ են իրենք իրենց այդ անբարեհույս տարրերն այսօր նույնականացնում:
Մի պարագայում, երբ խնդիր է դրված՝ ստանալու հասարակության իրական ու տոտալ աջակցությունն, ընդդիմությունն այս հարցին պետք է մոտենա ոսկերչական ճշգրտությամբ՝ թույլ չտալով ուղղակի մարդաքանակ ապահովելու համար երանոսյանների ու վովաների՝ հրապարակներում հայտնվելը՝ չտապալելու այս վերջին ճիգը, որի ձախողման դեպքում կկործանվի ոչ միայն ընդդիմությունն, այլև երկիրը:
Բացառելով Նիկոլին՝ պետք է բացառել նաև նախկինի վերադարձը:
Լյովաերանոսյանների ու վովագասպարյանների ժամանակներն այլևս անցել են՝ անվերադարձ, առհավետ:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1732 անգամ