Դեպքի ամենաստոր պահը այն է, որ ոստիկանության մեքենան թողել է կնոջն անօգնական վիճակում ու հեռացել․ Կուբատյան
2022-04-26 22:59:00

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօրվա դեպքի ամենաստոր պահը այն է, որ ոստիկանության մեքենան թողել է կնոջը անօգնական վիճակում ու հեռացել:
Շատ ավելի քիչ ստոր է, բայց մեկ է ստոր է դեպքը քաղաքականացնելը:
Դեպքը կարելի է քաղաքականացնել միայն այն ժամանակ, երբ մեղավորները չպատժվեն ու հետևություններ չարվեն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ վարորդը ձերբակալվել է:
Ռուսերենով լավ խոսք կա, главное не ошибка, а реакция на ошибку:
Այս նյութը դիտել են - 1362 անգամ