Թրքասիրության բնական հետևանքը2022-04-28 10:57:00
Իշխանամետ հայացքներով ու թրքասիրությամբ հայտնի «Անտարես»-ի սեփականատեր Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ միջադեպն, երբ ցուցարարները քաշքշել, հայհոյել ու խփել էին նրան ապրիլի 27-ի գիշերը, հակասական արձագանքներ է գտել հասարակության շրջանում: Ինքը՝ տուժածը, հայտարարել է, թե իր հետ այդպես են վարվել, քանի որ Հայաստանում խղճի ազատություն չկա, խոսքի ազատություն չկա:
Հարց է, սակայն, թե որքանո՞վ է Մարտիրոսյանի ասածը համապատասխանում իրականությանը, կամ ի՞նչ կապ ունի խղճի ազատությունն ասենք Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության, Թուրքիայի դրոշի պատիվն եթերներում բարձր պահելու փորձերի հետ:
Իրականում Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածը միանգամայն օրինաչափ է: Ավելին՝ այն վկայում է հասարակության շրջանում հայրենասիրության զարթոնքի, թուրքի իրական կերպարի մասին ունեցած ճիշտ պատկերացումների ու այն վտանգների գիտակցման մասին, որոնք անխուսափելի են լինելու, եթե հաջողությամբ կյանքի կոչվեն նույն Արմեն Մարտիրոսյանի կողմից գովելի դիտարկվող ներկայիս իշխանությունների կողմից: Պատկերացնել նման բան նախկինում, իհարկե, անհնար էր, բայց այժմ ակնհայտորեն տեղի է ունենում ազգային ինքնագիտակցության մակարդակի բարձրացում, ինչն էլ հասարակության մեջ կարող է ծնել անհանդուրժողականություն հակահայաստանյան ու ադրբեջանամետ հայացքներ դավանող մարդկանց հանդեպ:
Այս պարագայում խնդիրն այլևս ոչ թե հայրենասերների, այլ հակառակ հայացքներ դավանողների դաշտում է, քանի որ եթե այդպիսիք խնդիր ունեն՝ միայն իրենց խղճի ազատությունը ռեալիզացնելու ցանկությունից դրդված մասսայաբար պաշտպանելու թշնամու շահերը կամ դրոշի պատիվն, ապա կա՛մ այլասերված հոգեբանությամբ ֆանատիկոսներ են, կա՛մ ուղղակի թշնամու ազդեցության գործակալներ, որ հանդուրժողականության քարոզի անվան տակ նպատակ ունեն՝ թուլացնելու ազգային իմունտիտետն ու հիմքեր ստեղծել հնարավոր նոր ցեղասպանության համար:
Այս նյութը դիտել են - 1052 անգամ