Բյուրեղավան քաղաքի բոլոր բնակիչները օգնություն են խնդրում հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանից2022-04-28 13:49:00
Կոտայքի ուղեփոխադրումները վերցրել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի տրանս ընկերությունը, այո ճիշտ է նոր Գազել մակնիշի մեքենաններ են բերել, բայց գինը բարձրացրել են։
Մեզնից շատերս մի կտոր օրվա հացի փողը վաստակելու համար գնում են Երևան աշխատելու էնել մեր երեխաներից պիտի կտրենք ու տաք Ծառուկյանին, ով ուզում է Հիսուսի արձանը կառուցել, զրկում է մարդկանց մի կտոր հացից.
Կան նաև հազարավոր ուսանողներ և աշակերտներ ովքեր մեկնում են քաղաք սովորելու։
Հիմա Բյուրեղավան քաղաքի բոլոր բնակիչների անունից խնդրում ենք և պահանջում ՀՀ կառավարությանը, ՀՀ տրանսպորտի նախարարությանը, ՄԻՊ, տեղական ինքնակառավարման մարմիններին, բոլոր լրատվական միջոցներին, որպեսզի օգնեն մեզ և տրանսպորտի գները մնան նույնը ինչ եղել է մինջև Ծառուկյանի Մուլտի տրանսը։
Շնորհակալություն։
Հույսով եք կհասկանաք մեզ, մեր դրության մեջ կմտնեք և կօգնեք մեզ։
Այս նյութը դիտել են - 1337 անգամ