blognews. Մակունցն ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի ծպտյալ ներկայացուցիչ է և զբաղված է հայկական օրակարգը փլուզելով2022-04-29 11:50:00
blognews.am
Ադրբեջանցիների գործակալը
Համացանցում տարածվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ոստիկանների ճարակ դարձնում ամերիկահայ երիտասարդներին՝ պահանջելով ձերբակալել այն ամերիկահայ երիտասադներին, որոնք ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։
Առաջին անգամը չէ, որ Մակունց Լիլիթը նման քայլի է դիմում. ռազմագերիներին ազատ արձակման համար պայքարած երիտասարդները նույնպես արժանացել էին Մակունցի ինքնադատաստանին:
Երևույթը ոչ միայն նողկալի ու դատապարտելի է մարդկային տեսանկյունից, որ, փաստորեն, ապացուցում է Մակունցի՝ ի բնե «գործ տվող» լինելը (այդպիսի հոգեկերտվածք ունեն բազմաթիվ ՔՊ-ականներ՝ Նիկոլի գլխավորությամբ), այլև, որ ամենակարևորն է, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աշխատանքային գործառույթնրի այլասերման առումով: Փաստացի ստացվում է, որ Մակունցն ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի ծպտյալ ներկայացուցիչ է և զբաղված է հայկական օրակարգը փլուզելով: Մակունցն, ըստ էության, ոչ միայն պառակտում է ամերիկահայ համայնքն, այլև բացահայտորեն ցուցաբերում է հայ էթնոսի նկատմամբ ատելություն: Է՛լ ի՞նչ բացատրություն կամ բնորոշում կարող է լինել ասենք հայ ռազմագերիների տունդարձի համար պայքարող երիտասարդներին ամերիկացի իրավապահներին հանձնելը:
Բայց Մակունցը, ցավոք, միակը չէ, որ ազերուն վայել վարք է ցուցաբերում. ՔՊ-ում կամ նույն ԱԺ ՔՊ խմբակցությունում բազմաթիվ են նրա նմանները՝ գուցե մի փոքր ավել մեղմ արբերակով,ինչպես ասում են, «լայց». Արսենյան Գուգո, Մարիա Կարապետյան, Անդոն, Խաչատրյան Վիգեն, Գռզո՝ ահա այն ՔՊ-ականների ոչ լրիվ ցանկը, որոնք, Մակունցի քթից թռած թրքասերներ են՝ նույն առաքելությամբ, նույն բովանդակությամբ:
Այս նյութը դիտել են - 1180 անգամ