Բավական մեծ հանրային ռեզոնանս է առաջացրել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մոր՝ ցուցարարներին ուղղված հայհոյական ժեստն ու նրանց վրա թքելը պատկերող հայտնի տեսագրությունը:
Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով կատարվածը, հայտարարել է, թե մոր նյարդերը չեն դիմացել, քանի որ նրա հասցեին հայհոյանքներ են հնչել: Այնինչ տեսագրության մեջ երևում է, որ որևէ մեկը որևէ վատ բան չի ասում տիկնոջը, և նույնն են փաստում նաև ականատեսներն ու ցույցի մանսակիցները:
Այսինքն՝ կինը դատապարտելի վարք է ցուցաբերել զուտ ինքնաբուխ կերպով՝ նման ճանապարհով իր ատելությունն արտահայտելով հասարակության ընդդիմադիր հատվածի հանդեպ: Թվում է՝ սովորական կենցաղային դրվագ է, սակայն իրականում Սիմոնյանի մոր պահվածքն էապես վարկաբեկում է ոչ միայն Ալենի ընտանիքն ու անձամբ ԱԺ նախագահին, այլև՝ ողջ ՔՊ-ին, որտեղ հավաքված են ոչ միայն անհայտ կենսագրություն ունեցող շատ դեմքեր, այլև՝ կասկածելի ընտանքիներից դուրս եկած քաղաքացիներ, որ բուրգի գագաթին են հայտնվել շատ պատահաբար՝ Նազարի պես: Ալենի մոր վաքրագիծը, իսկ ավելի ճիշտ՝ հոգու խորքից ժայթքող ատելությունը միայն առանձին վերցրած դրվագ չէ: Հասարակության հանդեպ սիրո պակասից տառապում են իշխանության բոլոր թևերն ու շերտերը՝ չնայած անընդհատ հնչող հավաստիացումներին, թե խոնարհվում ու հպարտանում են իրենց հայրենակիցներով: Իսկ ուրիշ ի՞նչ, բացի ատելությունից, կարելի էր ակնկալել ատելության հողի վրա իշխանության եկած, նույն սոցցանցերն ատելության քարոզի հարթակի վերածած մարդկանցից կամ նրանց մամաներից: Ալենի մաման ընդամենը պահի տակ անկեղծացել է՝ լինելով ի բնե զգացմունքային (կանայք բոլորն են այդպիսին), չկարողանալով զսպել հույզերը: Խնդիրն էլ հենց այն է, որ այդ հույզերն ու ատելությունը, հայհոյանքն ու նողկանքը բնորոշ է նաև Ալենին, որը, սակայն, կարողանում է տեսախցիկների առջև զսպել իրեն ու քաղաքակիրթ թվալ:
Ատելությամբ լցված չլիներ, հազարավոր զոհերի ու բամաթիվ գերիների ֆոնին ինքն ու էն աներձագ Հրաչը հունական կղզիներում չէին տժժա, մոտ քառորդ միլիոն դոլարանոց պադավատով էլ չէր ֆրֆռա: Իրենց՝ «վսյո ռավնո»…