Սրբապիղծը...2022-05-09 12:02:00
Համացանցում տարածվել են «սքրինշոթեր», որոնք ի ցույց են դնում իշխանամետ ու իշխանամերձ դերասան Հովհաննես Ազոյանի ու ազերի օգտատիրոջ կողմից սինքրոն կերպով Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսին ծաղրելու փաստը: Առիթը հոգևոր հոր՝ ժողովրդին ուղղված կոչն էր դարձել՝ ոտքի կանգնելու ու պայքարելու հանուն ազատ Հայաստանի ու Արցախի:
Թմրանյութի գործով անցնող Հովհաննես Ազոյանի այս կեցվածքը բացահայտում է ոչ այնքան սեփական, որքան ներկայիս իշխանությունների բուն էությունը: Ազոյանը, փաստոեն, նաև սրբապիղծ է՝ ի փառս, բնականաբար, ադրբեջանցիների:
Երկար կարելի է փնովել, դատափետել ու խարազանել այս կեսմետրանոց արարածին, սակայն խնդիրն այն է, որ պրոբլեմը չի սկսվում ու ավարտվում կոլոտ Հովոյով, այն ավելի գլոբալ է:
Ովքե՞ր են մեր դերասանները, մշակութային գործիչները և, առհասարակ, բոլոր նրանք, որոնք ամենահաճախն են երևում էկրաններին, զվարճացնում, «հումորի արքաներ» են դառնում, կամա-ակամա սերունդներ դաստիարակում՝ փոխազդեցության մեջ մտնելով հատկապես մատաղ սերնդի հետ ու նրանց արժեհամակարգ ներարկում:
Հովոյի իրական էության մասին միայն հիմա՞ է հայտնի դառնում:
Նորմալ երկրում հովոները կարո՞ղ էին հասնել բարձունքների, ճանաչողության, դառնալ կարծիք ձևավորողներ ու դեմքեր: Օրինակ՝ ի՞նչ կանեն Ադրբեջանում կամ Թուրքիայում, եթե որևիցե ազերի կամ թուրք հայի հետ միասին սկսի ծաղրել մահմեդական հոգևորականներին: Հարյուր տոկոսով նրան կա՛մ կլիկվիդացնեն ֆիզիկապես, կա՛մ այնպես կպատժեն, որ մինչև կյանիք վերջը չմոռանա: Հովոների հանգիստ գոյակցությունը հայաստանյան հասարակության մյուս անդամների շրջանում արդեն իսկ լրջագույն մտորումների առիթ է դառնում:
Ի՞նչ արժեհամակարգ ունի այսօր հանրությունը, ի՞նչ արժեհամակարգ ուներ երեկ՝ նկատի ունենալով, որ այսօրն երեկվա շարունակությունն ու հետևանքն է:
Այդ արժեհամակարգն ինքն իրեն չի գալիս, այլ քարոզվում է,օրինակ, տեսալսողական մեդիաներով, դրանցում կարիերա անողների միջոցով,ուստի՝ շատ կարևոր է, որ կարիերա անողները լինեն ոչ թե ծպտյալ ասկյարներ, այլ՝ նորմալ հայեր:
Երկրում նորմալ մշակութային քաղաքականություն է պետք իրականացնել, այնինչ Հայաստանում մի նախարարություն էլ չկա: ԿԳՄՍՆ-ն ո՞րս է:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1179 անգամ