Ադրբեջանը դեղին քարտ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին
2022-05-10 22:15:00
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելում համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում ադրբեջանցիներին են հանձնվելու անկլավները: Խոսվում է նաև Սև լճերը, Վերին Շորժան որպես Ադրբեջան ճանաչելու ու Արցախի հարցը թաղելու մասին:
Հետաքրքիր է, որ սրան զուգահեռ Ադրբեջանի արտգործնախարարն է շտապել կարծիք հայտնել Հայաստանում ընդդիմութան նախաձեռնած շարժման մասին՝ ասելով, թե այն չունի լայն հանրային աջակցություն:
Այս երկու իրադարձությունների սինքրոնությունը հուշում է, որ Ադրբեջանում բավական լարվել են հայաստանյան ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժման պատճառով՝ վախենալով նախապես համաձայնեցված սցենարի ձախողման համար:
Չնայած իշխանությունները տարբեր մակարդակներով հերքում են, որ պատրաստվում են անկլավներ տալ Ադրբեջանին, ազերիները, սակայն, վատ դրության մեջ դնելով ՀՀ իշխանություններին, փաստացի նրանց կանգնեցնում են կատարված իրողության առաջ՝ գաղտնազերծելով խաղաղության օրակարգի մանրամասները, որոնք, ի դեպ, կարող են հավելյալ ստիմուլ դառնալ հակաիշխանական շարժման համար՝ ադրբեջանցիներից բոլորովին անկախ:
Միաժամանակ հարց է ծագում, թե ինչո՞ւ են ազերիները հենց հիմա արծարծում նման նուրբ թեման: Ակնհայտ է, որ նրանք Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են ակնարկում և ակնարկում են այն մասին, որ նա ունի պարտավորություն ու պետք է անհապաղ այն կատարի, իսկ ընդդիմության հանրահավաքները որևիցե մանևրելու հավելյալ դիապազոն չեն ապահովում նրա համար, քանի որ դրանք իբր մասսայական բնույթ չեն կրում:
Նիկոլ Փաշինյանն ուղղակի երազանք է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, ու քանի դեռ նրանք հնարավորություն ունեն՝ Հայաստանից ինչ-որ բան պոկելու, անելու են դա ցանկացած դեպքում: Հնարավորություն չեն ուենա այն ժամանակ, երբ երկրում իշխանափոխություն տեղի ունենա:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ տեսնելով Նիկոլի մոտալուտ անկումը՝ նույն Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ՝ թե՛ Նիկոլին փրկելու, թե՛ սեփական օրակարգն ուժով պարտադրելու:
Փաստորեն՝ Նիկոլի միակ դաշնակիցները մնացել են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք հեռուն գնացող նպատակներ ունեն՝ Հայաստանի հետ կապված:
Այս նյութը դիտել են - 1014 անգամ