Նիկոլն ու իր Թոռնիկը2022-05-13 00:41:00
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ Ուսանողական խորհուրդը սովորողների ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն միտված է պաշտպանել ուսանողների իրավունքները, քննարկել նրանց հուզող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնել վերադասին:
Անհասկանալի է, թե այդպիսի առաքելություն ունեցող ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինչու է իրեն ստրկատեր զգում և սեփական նախաձեռնություններ ներկայացնում մինչև 4.000 ուսանող ունեցող համալսարանի ուսանողներին կեսին "վաճառելու" վերաբերյալ։
Այս տարօրինակ հանգամանքներում հարուցված քրեական գործով ձերբակալվել են Թոռնիկի ապօրինություններից տուժած անձինք, սակայն ազատության մեջ է ոչ միայն նա, այլև ապօրինի գաղտնալսողը (չի բացառվում կրկին նա), հատվածաբար մոնտաժողը (չի բացառվում կրկին նա) և ձայնագրությունը տարածողը (չի բացառվում կրկին նա):
Այս զավեշտալի պատմությանը ես դեռ կանդրադառնամ։
Այս նյութը դիտել են - 1271 անգամ