ՀՀ ԱԱԾ-ն տեսագրություն է հրապարակել, որտեղ նշվում է, թե Արմեն Գրիգորյանի դեմ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տեսանյութում հրապարակված հարցազրույցը ավելի քան մեկ տարվա վաղեմություն ունի:
Եթե ԱԱԾ-ն կարող է հետ վերադառնալ ու քրեական գործ հարուցել մեկ տարի առաջ կատարված հայտարարության պատճառով, ինչո՞ւ չվերադառնալ 14 տարի հետ՝ 2008 թվականի մարտի 1, երբ գոյություն ունեցող տեսանյութերի համաձայն շարքային քաղաքացի նիկոլ փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում «քաղաքը մաքրել ղարաբացի տականքներից»:
Անաչառ ու միայն իր ծառայությունն իրականացնող ԱԱԾ-ն նաև պարտավոր է հենց այսօր ՔՕ-ի նույն հոդվածով կալանավորել իրենց ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում հրապարակայնորեն Արցախցիներին վիրավորած նիկոլականներին:
Քանի որ բնականաբար ԱԱԾ-ն չի կատարելու վերը հիշատակված երկու քայլերից որևէ մեկը, հետևաբար շրջանառության մեջ է դրվում երրորդ մի տարբերակ:
ՀՀ ԱԱԾ-ի համոզմամբ Շիրակի ու Արարատյան դաշտավայրերի բնակիչները հայ են ու նրանց արժանապատվությանը չի կարելի կպնել, իսկ Արցախցին այլևս դադարում է «հայ» համարվելուց և նրա արժանապատվությանը հասցված վիրավորանքը ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածով պատժելի արարք չի համարվում:
Կանհայտ շնորհակալություն ԱԱԾ-ին Արցախից ու Արցախահայերից հրաժարվելու ՀՀ ներկա իշխանությունների քաղաքականությունը հերթական անգամ ապացուցելու համար:
Ռոբերտ Մարգարյան,
Լոս Անջելես