Պավել Մանուկյանին առևանգել են և նրան տարել են անհայտ ուղղությամբ. փաստաբան
2022-05-27 21:27:00
Բարի լույս ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:
Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:
Ցեղասպան թուրքը չի հանգստանում Անկախության տոնի օրը իր վայրագությամբ կրկին իր մասին իմաց է տալիս:
Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ սպասում եմ:
ԱԱԾ թեժ գիծը չի պատասխանել:
ԱԱԾ հերթապահ մասը պատասխանեց, որ իրենք նման գործերով չեն զբաղվում:
Ոստիկանության հերթապահ մասից հայտնեցին, որ ոստիկանությունը նման գործողություն չի կատարել:
Կարծում եմ Շարիկովը հիշել է 2016-ի ՊՊԾ գնդի գրավման օրերին «Նիկոլին մի լսեք, զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը» Պավել Մանուկյանի հայտարարությունը:
Զարուհի Փոստանջյան
 
Այս նյութը դիտել են - 4210 անգամ