Բա Վովա՞ն. ինչո՞ւ են ազատ զվռնում «հին» Հայաստանի թալանի հայր Վովան ու իր պոչը2022-05-31 13:35:00
Իշխանությունները սկսել են բավական հետաքրքիր կերպով արձագանքել ընդդիմության հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին: Աննախադեպ բիրտ ուժի կիրառումից բացի, որին ականատես դարձավ հանրությունը հատկապես մայիսի 30-ի կառավարության մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում, իշխանությունները զուգահեռաբար սկսում են ակտիվացնել նաև իրենց ամենասիրած գործիքակազմերից մեկը՝ դատաիրավականը:
Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ «ապօրինի ծագում ունեցող» գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը, ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր որդուն՝ Հայկ Սարգսյանին, որն այս օրերին ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին: Թե կոնկրետ որն է պատճառը, «Հայկական ժամանակը» չի հաղորդել:
Ականատես ենք դառնում հերթական բեմադությա՞նը, թե՞ սրանք սաստող քայլեր են, որոնցով իշխանությունները փորձում են իրենց դաշտ բերել ընդդիմությանը: Հայկ Սարգսյանին արդարացնելու որևիցե ցանկություն չկա, բայց հարցն այստեղ այն է, թե ինչո՞ւ հենց հիմա: Հենց նոր պարզեցին՝ ով ով է: Եթե Հայկ Սարգսյանն ակտիվորեն ընդդիմության ցույցերին չմասնակցեր, նրան կրկին կձերբակալեի՞ն: Թերևս ոչ. եթե ձերբակալող լինեին, այքան ժամանակ կձերբակալեին, բայց չեն արել:
Մյուս կողմից՝ հարց է, թե եթե իսկապես իշխանությունները ցանկություն ունեն՝ մաքրելու երկիրը կամ պայքարելու կոռուպցիայի դեմ, ապա ինչո՞ւ են ազատ զվռնում «հին» Հայաստանի թալանի հայր Վովան ու իր պոչը: Թող բռնեն, պատժեն, հանրությունն էլ համոզվի, որ երկրում արդարադատոթյունը ոչ թե ընտրողական, այլ համատարած բնույթ ունի:
Չեն անում, չեն էլ անելու…
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1102 անգամ