5 գերհզոր ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից (ֆոտո)
2016-02-19 15:33:00

Եթե որոշել եք ազատվել ավելորդ քաշից, ապա թերևս գիտեք, որ մարմնամարզությունն անհրաժեշտ է համատեղել առողջ, բալանսավորված ու սննդարար դիետայի հետ: Ինչևէ, կան որոշ տեսակի խմիչքներ, որոնք արագացնում են ճարպի քայքայումը ու նպաստում քաշի ավելի արագ կորստին: Ահա ամենաարդյունավետ աշխատող 5 խմիչքները, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 1  Օրգանիզմը մաքրող, թունազերծող հյութեր

green detox

Օրգանիզմը թունազերծող հյութերը ամենավստահելի դաշնակիցն են ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք հեշտությամբ կարելի է ստանալ ձեր խոհանոցում՝ կա՛մ ամբողջովին մրգերից և բանջարեղենից, կա՛մ դրանց խառնուրդով: Ցիտրուսային մրգերը հայտնի են իրենց թունազերծող ու օրգանիզմը մաքրող ազդեցությամբ, այնպես որ, ամիսներ շարունակ օրգանիզմում հավաքված թույներից մաքրվելու համար հյութ պատրաստելիս անպայման դրա մեջ ներառեք որևէ ցիտրուսային միրգ: Չափազանց օգտակար են նաև մանրաթելեր պարունակող արմատային սննդամթերքները, ինչպես, օրինակ, գազարը, գետնախնձորը: Մեծապես խորհուրդ է տրվում այս հյութերում օգտագործել նաև խնձոր, որը հարուստ է հակաօքսիդանտներով ու չափազանց առողջարար է մարսողական համակարգի համար:
Օրգանիզմը մաքրող, թունազերծող այս հյութերը կրկնակի օգտակար ազդեցություն ունեն. դրանք ոչ միայն օրգանիզմը կմաքրեն այն վտանգավոր նյութերից, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են աղիներում, այլև կնպաստեն ավելի արագ ու բնական ճանապարհով ազատվել ավելորդ  քաշից:

 2  Բանջարեղենային հյութեր

vegetable juice

Բանջարեղենային հյութերը կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից` հատկապես խաչածաղկավորները (կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի կաղամբ կամ գանգրակաղամբ): Թե՛ առանձին, թե՛ մրգերի հետ դրանք լավագույն զենքը կլինեն օրքանիզմում թույներից ազատվելու համար: Բանջարեղենային հյութերը նաև պայքարում են օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ ու պահպանում առողջությունը, բալանսավորում հորմոնային մակարդակը: Խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք կատարյալ են օրգանիզմոում ավելորդ ճարպի նվազեցման համար` պայքարելով օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ, համակարգելով արյան մեջ շաքարի պարունակությունը, պահպանելով հորմոնային մակարդակի հավասարակշռությունը, լավացնելով նյութափոխանակությունը, ինչպես նաև նպաստելով օրգանիզմի  ընդհանուր մաքրմանը` դետոքսիկացիային:

 3  Կանաչ թեյ

green-tea1

Հարյուրավոր տարիներ շարունակ կանաչ թեյը օգտագործվել է իր բազմաթիվ առողջարար հատկությունների համար, որոնցից մեկն էլ ավելորդ կիլոգրամներից ազատվելն է: Եթե նույնիսկ կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել չեք սիրում, ապա օրեկան մեկ բաժակ կանաչ թեյը ձեր օրգանիզմին կփոխանցի բոլոր այն անտիօքսիդանտները, որոնց կարիքն ունեք: Այն նաև կօգնի ազատվել ավելորդ կալորիաներից` բարձրացնելով օրգանիզմի էներգիայի մակարդակը ու ճնշելով ախորժակը: Կանաչ թեյը հատկապես շատ են օգտագործում ճապոնացիները: Այն հայտնի է նաև հանգստացնող ազդեցությամբ, որը կօգնի պայքարել նաև սթրեսի դեմ:

 4  Մրգահյութեր. լոռամիրգ և տանձ

Մրգաահյութերը չափազանց համեղ են, հեշտ են պատրաստվում ու սննդարար են, հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով: Բացի դրանից, մրգերի հարյուրավորը տեսակներ կան, որ կարող եք ընտրել: Լոռամիրգն ու տանձը հարյուրավոր այլ այն մրգերից են, որոնք անչափ համեղ են, առողջարար ու մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում: Լոռամրգի ու տանձի հյութերը ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից` լավացնելով նյութափոխանակությունը, այլև կբարձրացնեն օրգանիզմում էներգիայի մակարդակը` փոխանցելով անհրաժեշտ վիտամինների ու սպիտակուցների քանակը, որոնց կարիքն ունի օրգանիզմը: Միաժամանակ, հայտնի է այն փաստը, որ լոռամիրգը չափազանց կարևոր է միզապարկային տարբեր բորբոքումներից խուսափելու համար: Իսկ տանձը հարուստ է մագնեզիումով, պոտասիումով, ֆոսֆորով ու վիտամին C-ով ու կալցիումով: Այնպես որ, այս երկու մրգերի համադրությամբ հյութը կատարյալ կլինի ձեր առողջության համար՝ միաժամանակ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 5  Սև սուրճ

Հայտնի է, որ չափավոր օգտագործման դեպքում սև սուրճը կարող է չափազանց առողջարար լինել: Այն ոչ միայն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ ու նվազեցնում որոշակի տեսակի քաղցկեղների ձեռքբերման հավանականությունը,  այլև կրճատում են արյան շաքարի ու սրտային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը: Միաժամանակ կոֆեինը  կատարյալ է նյութափոխանակության բարձրացման  ու ավելորդ քաշից ազատվելուհամար: Պետք է նշել սակայն, որ եթե ցանկանում եք, որ սուրճը օգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա պետք է խուսափեք այն կաթի ու շաքարի հետ օգտագործելուց:

blog.1in.am

Այս նյութը դիտել են - 1959 անգամ