Մեր ՊՆ մինչ օրս չունի ԳՇ պետ, պատճառը այն է, որ Ալիևը թույլ չի տալիս.Manuel Manukyan
2022-06-06 22:14:00
Երեկ Հ1 ով լսել եք Պապիկյանի հարցազրույցը ? 
Էս ձկնորսի շորով երևույթը պատասխանատու է Ձեր երեխաների կյանքի համար, խնդրում եմ ուշադիր նայեք, եթե էս մարդու մեջ տեսնում եք այն մարդուն, ով ի վիճակի է հազարավոր անմեղ տղերքի կյանքի համար պատասխանատվություն ստանձնել, ուրեմն հետո հանկարծ չդժգոհեք Ձեր բախտից և Աստծուց։
Մեր ՊՆ մինչ օրս չունի ԳՇ պետ, պատճառը այն է, որ Ալիևը թույլ չի տալիս, դրա համար սրանք չեն կարող նշանակել ԳՇ պետ։ Ընդհանրապես ԳՇ պետը լինում է ռազմական գործողությունների համար ամենագլխավոր մարդը, էս ոչինչները Ալիևին խոստացել են , որ մենք ոչ մի ռազմական գործողության չենք պատրաստվի, Ալիևը սրանց չի հավատացել և պարտադրել է, որ չունենանք ԳՇ պետ։
Բանակ ունենալը լրիվ այլ բան է, ԳՇ պետով բանակ ունենալը լրիվ այլ։ Ալիևը միշտ իր հարցազրույցներում պնդում է, որ Հայաստանը չպիտի բանակ ունենա, հիմա սրանք էլ Ալիևից վախեցած բանակը դարձնում են մի քաղաքացիական կառույց, սովորական մի կազմակերպության նման բան։ Ամենախորամանկ բանը գիտեք որն է ? Որ իրենց ասելով պրոֆեսիոնալ բանակի ենք անցնում, այդ պրոֆեսիոնալ բառի տակ է թաքնված ողջ վտանգը, հենց այդ բառով ենք քանդելու ամուր կառույցը և այն դարձնելու ցուցադրական, ձևական մի բան։
Մեր Բանակը Աշխարհի ամենահզոր բանակներից մեկն է եղել, ոչ թե ցուցադրական բաներով ենք զբաղվել, օրինակ զինվորին Աննայի բիզնես համարվող կլուբնիկները կերակրելով, փիառվելով և հետո ռումբերի տակ անտեր թողնելով, այլ իրապես զինվոր պահելով։
Պապիկյանը կսպանի բոլորիդ անմեղ երեխաներին , նա չի կարող ՊՆ ղեկավարել, լավ իմացեք։ Սա ես եմ Ձեզ վստահեցնում և 100% համոզված եմ , որ նա չունի անգամ մի սովորական դասակի հրամանատարի հմտություն և կարողություն, ուր մնաց ՊՆ ղեկավարի։
Պապիկյանը անգամ լայեղ չի անում հագնել հասարակ զինվորի համազգեստը, նա իրեն վեր է դասում շարքային զինվորից, բայց այդ զինվորի բատինկի կեղտը չարժի անգամ։ Ով իրեն կարա Հայ զինվորից վեր դասի, կլնի նախարար թե վարչապետ նա ոչինչ է։
 

Manuel Manukyan

 
Այս նյութը դիտել են - 1075 անգամ