Ես զարեհի տեղը լինեի գետինը կմտնեի տեսնելով «Առաջին լրատվական»-ի հարցազրույցի խորագիրը՝ «Հայ Դատ-Հիքմեթ Հաջիև տանդեմ».Ռոբերտ Մարգարյան2022-06-08 18:29:00
Դավաճանության պատճառով իրենց համայնքներում մերժվածների ու երդմնազանցության պատճառով կուսակցությունից հեռացվածների խոսափողը դարձած, ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի կնիքը գողացած ու ընկերոջ ընտանիքին իր վրա գրանցած մարդու միջոցով ղեկավարվող «Առաջին լրատվական»-ը տեսագրությամբ արձանգրված պարզ փաստերը խեղաթյուրելով փորձել է ստվերել Լոս Անջելեսի հայկական համայնքի կողմից զարեհ սինանյանի մերժումը:
Ես զարեհի տեղը լինեի գետինը կմտնեի տեսնելով «Առաջին լրատվական»-ի հարցազրույցի խորագիրը՝ «Հայ Դատ-Հիքմեթ Հաջիև տանդեմ»:
Պատկերացնում եք մարդն իր կաշին փրկելու համար ինչ աստիճան պիտի անդունդի խորքն իջնի նման խորագրի տակ հանդես գալով:
Մինչև սփյուռքի ու նրա ավանդական կառույցների մասին մեծ-մեծ բրդելը զարեհը թող մի հատ անկեղծանա, թե ինչո՞ւ լռությամբ բեկանվեց նրա Իրան կատարելիք այցը:
Այս նյութը դիտել են - 1397 անգամ