Սասուն Միքայելյանին կաշառում են
2022-06-09 19:58:00
Կառավարությունը որոշել է պարգևատրել Սասուն Միքայելյանին. առաջարկվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի 234 միլիոն 638 հազար դրամ ավելացման հաշվին հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակներում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմանները:
Հիմնավորման մեջ նման առատաձեռնությունը բացատրվել է 44-օրյա պատերազմում ԵԿՄ-ականների լայն մասնակցությամբ ու ունեցած կորուստներով:
Անշուշտ, որևիցե պախարակելի բան չկա այն բանում, որ կառավարությունը մոտ 600000 դոլար գումար է տրամադրում ԵԿՄ-ին: Հարցը, սակայն, ոչ թե փողն է, այլ՝ դրա հնարավոր հետագա ճակատագիրը:
Պարզից էլ պարզ է, որ պետության կողմից տրամադրվող գումարները կծառայեցվեն ԵԿՄ վերնախավի բարեկեցության մակարդակի բարձրացմանն, իսկ դրա շարքային անդամներին կհասնի փշրանքներ: Կասկած կա, որ ԵԿՄ-ին նման կլորիկ գումարով պարգևատրելն առաջին հերթին քաղաքական ենթատեքստ պարունակող նախաձեռնություն է՝ զինված ուժերի վրա լիակատար վերահսկողություն ունենալու կոնտեքստում՝ կոնտեքստ, որն ընկած է նույն բացակայող ԳՇ պետի խնդրի հիմքում:
Սասունին վստահվել է զինված մարդկանց, կռվել իմացող տղերքին, հայրենասեր մարտիկներին «կուպիտ անելու» առաքելությունը: Այլ հարց, թե այդ առաքելությունն ինչպես կիրականացնի Սասունը, որն, ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո կտրուկ բարելավեց իր ու որդու սոցիալական վիճակն ու դիրքը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 822 անգամ