ՁԵՐ ԾԱԿ ՈՒ ԴԱՏԱՐԿ ՋԵԲԻՆ ՄԱՏԱՂ, ՆԻԿՈԼ ՋԱՆ. «Հրապարակ օրաթերթ»
2022-06-15 15:35:00
«Հրապարակ».Նիկոլի գալուց հետո տեսանելի է, որ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել։ Իր «սոված մանկապարտեզին որ բերեց»,  լոպազ- լոպազ ասաց՝ հա դե կրթություն չունեն, ստաժ չունեն,  բայց զատի թալանչի չեն։ Ժողովուրդն էլ ա՜խ  արեց՝ ձեր ծակ ու դատարկ ջեբին մատաղ, Նիկոլ ջան։ Հիմա նայեք էդ ծակ ու դատարկ ջեբավորներին։ Կա՞ մեկը, որ տունուտեղ, մեքենաներ չգնեց։ Դրանց շարժուձևին նայեք, գույքին, ման եկած տեղերին, ծախսած փողերին։ Նիկոլի եղբոր մասին են խոսում, որ հեղափոխությունից հետո եկել ու 4 ընկերության սեփականատեր է դարձել, վերևներից ոչ մեկը հարկ էլ չի համարում դրան արձագանքել, ասել՝ մենք սրբեր ենք, խի՞ եք մեզ շառով տալիս։ 
Իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Որ այդպես էլ պետք է լիներ, Նիկոլ տղա, ի՞նչ ես աչքդ տնկել նախկինների թալանածի վրա։ Ողջ ազգուծուպով միլիոնատերեր եք դարձել, ծակ ջեբով եկել, ինքնաթիռներով եք գյուղեր գնում, ի՞նչ եք ուզում։
 Ես որևէ մեկին չեմ անձնավորում, որովհետև բոլորդ եք «մեղրի մեջ ընկել», իսկ քո հարազատները «մեղրի մեջ խեղդվում են»։ Որ առաջ նման մի բան լիներ, խզված ձայնով կպոռայիր՝ լափեցիք, քրքրեցիք երկիրը։ Բա ձեր արածն ի՞նչ է։ Ձևը լավ էլ գտել եք՝ ինչ էլ ասեն, ցույց տաք, որ ձեզ չի վերաբերվում։ Մինչև վերջին խազն եք գնում։ Մինչև վերջին խազը գիտե՞ք ովքեր են գնում։ Ովքեր գիտեն, որ էլ երկիր, պետություն չի մնալու ու վաղը իրենց ոչ ոք չի հիշելու։
Այս նյութը դիտել են - 1096 անգամ