Խայտառակ իրավիճակ Մասսիվի և Հանրապետական հիվանդանոցներում2022-06-17 00:44:00
Ամիսը 60֊ից 70 հազար դրամ չօգտագործված էլեկտրոէներգիայի դիմաց վճարելով,ու ողջ ձմեռ վերարկու սապոգով անցկացնելուց հետո ինձ թվում էր ,թե Հայաստանում այլևս ոչինչ ինձ չի զարմացնի֊զայրացնի ու վերջ ՝ձմռան հետ կգնան դժոխային օրերը,բայց չէ, պարզվում էր դժոխքի իրական դռները դեռ առջևում էին և ունիսոն բացվում են ճիշտ ան պահին ,երբ հայտնվում ես հերթական հիվանդանոցի առջև։
Մի շաբաթ առաջ քրոջս առողջական վիճակը անսպասելի կտրուկ վատացավ։Շտապ օգնության մեքենան մոտ մեկ ժամ հետո հազիվ ժամանեց ու մեզ տեղափոխեցին մասիվի հիվանդանոց։Մինչ քրոջս հետազոտում էին,ընդունարան բերեցին փողոցում սայթաքաց ու դրանից ճակատի վրա մեծ բացվածքով մի ուկրաինացի երիտասարդի,ու փոխարեն առաջին օգնություն ցուցաբերելու ,առաջինը փորձում էին հասկանալ ունի,մոտը դրամ,թե՞ չէ։Տղան բացատրում էր,որ գումար կա մոտը բայց արտարժույթով,անպայման կփոխի ու կանի վճարումները ըստ հարկի։Ուղեղս կախվեց,երբ մարդուն այդ վիճակում ստիպեցին գնալ մոտակա դրամի փոխանակման կետ այդ վիճակում,փոխել գումարն ու վերադառնալ։
Իմ հարցին,թե՞ անվճարունակ լինելու պարագայում ո՞նց են վարվում,շատ հանգիստ ասեցին,որ տուն են ուղղարկում։Այսինք ՝տուն ու սպասելու իր ժամին...,ուղիղ չասվեց իհարկե,բայց դե ոնց ասում են,,Ուղիղ խոսքն էշի ճակատին են ասում,,։Սպասեք դեռ սա դեռ վերջը չէ,սա վերջն էր,սակայն առաջին սերիայի։
Ինչևէ,մեր հետազոտությունն ավարտելուց հետո հայտնեցին,որ կյանքի համար ոչ մի վտանգավոր բան չկա ու ճամփեցին տուն։
Հաջորդ օրը քրոջս վիճակը կրկին բարդացավ,աղեստամոքսային սուր նոպաներով այս անգամ տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց։Գրեթե նույն պատկերը,շտապ օգնությունը ոչ մի առաջնային օգնություն չի ցուցաբերում,անգամ հիվանդին մոտ չի գնում,մինչև դրամարկղում մուծում չես կատարում։Մի կին հերթի մեջ պատմում էր,որ գիտակցությունը կորցրած հարևանուհու համար է կանչ տվել,որը միայնակ մայր է ու ոչ մեկ չունի բացի փոքրիկից ,իրեն են ստիպում մուծումն անել որ ընդունեն,խեղճ կինը ընկած դես դեն բարեկամներին էր զանգահարում,որ պարտքով գումար հայթայթի,ու ամեն զանգի ու մերժումի հետ ուսերն էր վեր գցում անընդհատ հուսահատ կրկնելով.,,Այ մարդ սենց բան կլինի,հո չենք թողնի մարդն աչքներիս առաջ մեռնի,,։
Քրոջս առաջարկեցին ստանալ ստացիոնար բուժում, օրը 80հազար դրամով ,դե ճարներս ինչ համաձայնեցինք։Միակ լուսավոր կետը մեր երիտասարդ բժշկուհին էր,որ ամեն բողոքի հետ կծկվում էր դրանով կարծես ուզում էր ասել,որ ինքն էդ ամենի հետ կապ չունի,կարգերն ամենևին ինքը չէ ,որ հաստատում է։
Ինչևէ հիմա ուշադրություն՝ տեղադրում եմ մեկ օրվա համար 80հազար դրամ մեկ օրվա համար գին սահմանած հիվանդանոցի,հիվանդասենյակային պայմանները։
Բացի բլբլված պատերից ու կարծես շան բերանից հազիվ քաշած անկողնային պարագաներից,չկար տաք ջուր,էլեկտրոէներգիայի մատակարարումը տեղ տեղ ընդհատվում էր,այդ թվում նաև գիշերվա ժամերին,վերևի հարկում ընթացիկ վերանորգման հետևանքով էլ,թվում էր վերևի հարկում ձիերի երամակ էր անընդհատ վազվզում...
Ուզում եմ հասկանալ էն,,սրբադասված,, անուններով հիվանդանոցներում էլ են անփող մարդկանց տուն ճամփում իր ժամին սպասելու...
հ.գ.Խոստանում եմ հաջորդիվ տեղադրել ձայնագրությունը,որում պարզ լսվում էր վերևի հարկում ընթացող վերանորգման աշխատանքների անխափան դղրդոցը տնքացող հիվանդների ֆոնին,այ դա իսկապես դժոխային տեսարան էր։
Այս նյութը դիտել են - 1281 անգամ