Վովան կերազեր
2022-06-17 10:45:00

Բոլորովին վերջերս միլիարդավոր դրամների հասնող ֆինասնական օժանդակություն հատկացնելուց հետո այժմ հայտնի է դարձել, որ կառավարությունը որոշել է կրկին անգամ միլիարդներ հատկացնել հայրենի ոստիկանությանը: Մոտ 2 մլրդ դրամ գումար են տվել, որի մեջ մտնում է անգամ ոստիկանության ծառայողների պերերիվի փողը:
Սա արդեն «բոլշևիկություն» է:
Նիկոլ Փաշինյանը, որի աթոռի հիմնական պահապաններն են ոստիկաններն, ըստ էության, որոշել է հենց այսպես մաղարիչ անել նրանց՝ ընդդիմության փողոցային պայքարի փաստացի տապալման կապակցությամբ, որում իրենց անուրանալի ներդրումն ունեցան նույն ոստիկանական զորքերն ու ծառայողները: Դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենը վերհիշել հունիսի 3-ի բախումներըն, և ամեն ինչ պարզ կդառնա:
Այսպիսով՝ ավելի քան 30% աղքատություն ունեցող երկրում, որտեղ գիտնականը ստանում է ասենք 65 հազ դրամ գումար, իսկ ուսուցիչների գերակշիռ հատվածի աշխատավարձը չի գերազանցում 100 հազ-ը, յուղի ու շոկոլադի մեջ է ապրում ոստիկանությունը:
Արձանագրենք, որ նույնիսկ նախկինների օրոք, որոնք նույնպես իրենց աթոռը պահում էին ոստիկանության շնորհիվ, նման առատաձեռնություն դժվար է հիշել ոստիկանության հանդեպ, և այդ իմաստով Վովան նախանձելու տեղ ունի իր իրավահաջորդին:
Փաշինյանն իսկապես շատ է սիրում ոստիկաններին:Նա պատճառներ ունի ու սեփական կենսագրությունից արված հետևություններ:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1095 անգամ