Եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա...
2022-06-21 03:32:00

 

Կարդում եմ Վարդազարյան Ռուբենի և Ջհանգիրյան Գագիկի զրույցի ձայնագրության վերաբերյալ կարծիքներ: Ողբալի է Հայաստանի տարածքում բնակվողների վիճակը: Գնահատականը՝ դեգրադացում: 
Ուրեմն, վերջիններիս (նրանց զգալի հատվածին) չի հետաքրքրում ձայնագրության իմաստը, չի հուզում ձայնագրությամբ բացահայտված դատական համակարգում տիրող իրավիճակը, երկրի ապագան: Նրանք քննարկում են, ձայնագրողի ճիշտ կամ սխալ լինելը: Թե բա ձայնագրելը սխալ է:
Բա ճիշտը ո՞րն է:
Արցախ ու Արծվաշեն հանձնե՞լը:
Հազարավոր զոհե՞րը:
Կորսված Հայրենի՞քը:
Մահացող ա՞զգը:
Ի դեպ, եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա, Հայաստանում էլ՝ Ազգ, այլ ոչ գողականներից և ջայլամներից կազմված բնակչություն կապրեր: Իսկ Վարդազարյան Ռուբենի սխալն այն է, որ ձայնագրության հրապարակումն ուշացրել է և այն պայմանավորել է տարատեսակ (այդ թվում անձնական) բնույթի հանգամանքներով:
Կարեն Հեքիմյան
Այս նյութը դիտել են - 1881 անգամ