Գագիկ Ջհանգիրյանը դեռ պետք է նիկոլին, նա դեռ կեղտոտ անելիք ունի, նա դեռ շարունակելու է բռնաբարել արդարադատություն հասկացությունը
2022-06-27 15:37:00

Իշխանամերձ ընդդիմադիրները, ՊՈԱԿ-ի ֆեյքերը, ՔՊ-ական ուսապարկերը և մի կին ատամնատեխնիկ (հատուկ հանձնարարություններով դեսպան) վերջին օրերին ջանասիրաբար մարդկանց շեղում են Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության բուն բովանդակությունից: 
Հիշեցնեմ, որ այդ խայտառակ խոսակցության ընթացքում բացահայտվեց այն այլանդակությունը, որը տիրում է ՀՀ դատաիրավական համակարգում՝ սկսած դատարանների գործունեությանն ուղիղ միջամտությունից մինչև քաղաքական նպատակներով քրեական գործեր հարուցել ու դրանք «ջրել»։
Օրեր են ացել, սակայն այն անձը, ում «վզին դրած» է այս ապօրինությունների կազմակերպումն ու իրագործումը, դեռ հրաժարական չի տվել:
Իսկ նա՝ «հայ իրավաբանության հայր» Գագիկ Ջհանգիրյանը, չի էլ պատրաստվում հրաժարական տալ, և ոչ այն պատճառով, որ ինքը «ստվերային վարչապետ» Գռզոյի խնամին է:
Պատճառն ավելի պարզ է. նա դեռ պետք է նիկոլին, նա դեռ կեղտոտ անելիք ունի, նա դեռ շարունակելու է բռնաբարել արդարադատություն հասկացությունը, մի խոսքոով՝ Ջհանգիրյանը դեռ շարունակելու է «վզին դրած» մնալ: Դե՛ռ:

Կարինե Եպիսկոպոսյան

Այս նյութը դիտել են - 1072 անգամ