Երեկ՝ հուլիսի 4-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»:
Այս նյութը դիտել են - 2825 անգամ