Ալենի հակասահմանադրական ուղերձը
2022-07-05 22:49:00
Սահմանադրության օրվա առթիվ, որը ներկայիս Հայաստանում ամենաչարժևորված պետական տոնն է, նմանակելով մյուս պաշտոնյաներին՝ իր ուղերձն է հղել Ալեն Սիմոնյանը: Փառաբանելով ՔՊ-ական «ժողովրդավարությունը»՝ Ալենը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարևոր ցուցիչ է՝ հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք»:
Ակնհայտ է, թե ինչ է իր ուղերձում ակնարկել «պարկեշտ» հայուհու որդին: Նրա ուղերձը ոչ թե Սահմանադրության օրվան, այլ սեփական իշխանությանը նվիրված բառակույտ է, որի շահառուն ՔՊ քաղաքական թիմն է: Իբր քանի որ ընդդիմության՝ Սահմանադության դեմ ուղղված շարժումը չարժանացավ լայն զանգվածների աջակցությանը, ուստի՝ իրենք իրենց իրավունք են վերապահում՝ շարունակելու Հայաստանի լիկվիդացումը:
Այստեղ ուշագրավն այն է, որ սահմանադրական կարգերի մասին խոսում է մեկը, որն անձամբ է տրորել Սահմանադրությունը:
Նախ՝ հեղափոխություն արեցին, ինչը հակասահմանադրական է ցանկացած դեպքում, ապա՝ ժողովրդի միամտության հաշվին փաստացի ուզուրպացրեցին իշխանությունը՝ չանսալով ժողովրդի պահանջին, ճնշելով բողոքի ցույցերը դաժան կերպով, Հայաստանը մեռած արդարադատությամբ ոստիկանապետություն դարձնելով:
Ալենի շնորհավորանքի խոսքերը հիշեցնում են նախկինների ստանդարտ հայտարարություններից արված ծաղկաքաղ: Նախկիններն էլ ամեն անգամ գրեթե նույնաբովանդակ շնորհավորանքներ էին հղում, մեծարում ու փառաբանում իրենց կառուցած կարգերն ու բարքերը, իսկ վերջում բախվեցին այն դաժան իրականությանը, որ կառուցել էին իրենց իսկ ձեռքերով:
Ալեն Սիմնոյանի հետ նույն պատմությունն է կրկնվելու:
Կտրվելով իրականությունից ու ընկնելով ինքնաներշնչանքի գիրկը՝ ՔՊ-ականները կրկնելու են նախկինների ճակատագիրը՝ ընկնելով նրանցից բեթար օրը: Նրանք գոնե այսօր կարողանում են քայլել փողոցներով, այնինչ ալենները վաղը դա էլ չեն կարողանալու:
Այս նյութը դիտել են - 1436 անգամ