Այսօր մոր փորից ընկնողը լայվ է մտնում ու աշխարհի հայհոյանքների տարափը տեղում իր հարևանի, բարեկամի, քաղաքական գործչի, պետական պաշտոնիայի վրա
2022-07-09 14:05:00

Լուսահոգի Վախթանգ Անանյանը,ով հայրիկիս մտերիմներից էր, լուսավոր դեմք ,ամեն առիթով ,երբ պատմում էր որսից, բնությունից, դժգոհում էր,«մոր փորից վեր ընգնողը» ձեռը հրացան է վերցնում,սար ձոր ընկած տրաք տրաքցնում է , ողջ կենդանական աշխարհը հեռանում է այդ վայրերից, փախչում Պարսկաստան,ադրբեջան։
Այսօր մոր փորից ընկնողը լայվ է մտնում ու աշխարհի հայհոյանքների տարափը տեղում իր հարևանի, բարեկամի, քաղաքական գործչի, պետական պաշտոնիայի վրա` ապականելով եթերը։
Արձանագրում եմ,որ ոչ մի տարբերություն չկա, անձը փողոցում է հայհոյում,թե «եթերով»։ Դա քրեական օրենսգրքով արգելված արարք է , խուլիգանություն, որը մինչ& ութ տարվա պատիժ է նախատեսում։ Անգամ,եթե անձը Հայաստանից դուրս է գտնվում, օրենսդիրը հնարավորություն է ընձեռում ենթարկել պատասխանատվության՝ արգելելով տվյալ հարթակում տևական ժամանակ գործնեություն ծավալելու։
Համացանցը դարձել է մարդու ապրելակերպի բաղկացուցիչ մասը։Պետական լիազոր մարմինների անգործության շնորհիվ օրեկան քսանչոր ժամյա ռեժիմով օրինաաշտ քաղաքացին պարտադրված է լսել սրա նրա թեմայով ատելության քարոզ ,հայհոյանք ։
Տվյալ հանցագործությունների չկանխման դեպքում ,այն դառնալու է համատարած։
Լևոն Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 1310 անգամ