Շմայսը հիմա էլ էթիկան է բռնաբարում
2016-02-20 09:28:00

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երեկ, որոշել էր, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը: Նույնիսկ խոստում հնչեց այն մասին, որ նրանք խստորեն կպատժվեն: Էթիկայի նորմերը խախտած պատգամավորները 7-ն են՝ 5-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական: Դրանցից մեկն էլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, ով, պարզվում է, ի տարբերություն մյուս գործընկերների, չի էլ պատրաստվում հնազանդվել հանձնաժողովի որոշմանը: Գուցե նրան դեռ անհրաժեշտ է շատ հանգամանալի ու մի քանի անգամ բացատրել «էթիկա» եզրույթի իմաստն ու բովանդակությունը: Բայց սա այն հատուկ դեպքերից մեկն է, երբ բացատրությունները ավելորդ են համարվելու:

 Պատգամավորը, ով «բռնվել է» ուրիշի փոխարեն քվեարկելիս, անդրդվելի է մնում: Հարցին, թե այսուհետ ուրիշի փոխարեն կքվեարկե՞ք, նա պատասխանել է. «Ինչ կուզեմ՝ կանեմ»: Երբ զարմացած լրագրողը կրկին հարցրել է. «Այսինքն թքա՞ծ ունեք, ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշման վրա», Շմայսը վերստին արձագանքել է. «Ինչ կուզեմ՝ կանեմ, դուռը փակի»: Գրում է Shame-ը:

Ինչ խոսք, հենց միայն նրա այս պատասխանները կարող են դառնալ հանձնաժողովի քննության թարմ թեմա: Բայց հազիվ թե բանը դրան հասնի: Առաքել Մովսիսյանը մարդ է ծեծում, բռնաբարում է, աչք է հանում, գլուխ է ջարդում, և այս թվարկածների համեմատ ուրիշ կոճակ սեղմելը մանկական խաղի պես մի բան է: Իսկ Շմայսն ու նրա նմանները խորհրդարանում են հայտնվել հենց այն բանի համար, որ խաղեր խաղան: Ո՞վ է գժվել նրանց ավելի լուրջ գործեր վստահի:

Այս նյութը դիտել են - 1419 անգամ