Ախպեեեե՜ր, հավատի քո սուտ նվիրումը անձիդ ներսից դուրս մի հանի2022-07-10 22:48:00
Կառավարությունը հավանություն է տվել Հիսուս Քրիսոտսի արձանի կառուցման նախագծին. Նիկոլ Փաշինյան
ԿԳՄՍՆ-ն Հատիս լեռան վրա Հիսուսի արձանը տեղադրելու մասին իմացել է լրատվամիջոցներից․
Քրիստոսի արձանի տեղադրումը իմաստ կունենար, եթե արձանի գլուխը պտտվեր ու աչքերից լազերային հզոր ճառագայթում լիներ մեր թշնամիների կողմից ցանկացած ոտնձգության դեմ։
Եթե չկա նման ֆունկցիա, ապա դա նշանակում է փողերը քամուն տալ։ Հետաքրքիր է այն որ նման վարքագիծ դրսևորում են մարդիկ, որոնք Աստծո ցանկացած որդու կքարկոծեին եւ կքարկոծեն որպես ժամանակակից։
Արձանը իրավունք ունի տեղադրել միայն իր տան բակում, այն էլ այն չափերի, որ ուրիշները չտեսնեն։
Ախպեեեե՜ր, հավատի քո սուտ նվիրումը անձիդ ներսից դուրս մի հանի։ Ի՞նձ ես պարտադրում քո չձևավորված եսը։ Չեմ ընդունում։ Մյուս կողմից սրանք ու իր նմանները բորորն էլ դրածոներ են ու չեմ կարծում, թե ինքնուրույն նման համարձակություն կդրսևորեին։ Էդ որ վերադաս խելոքը նրան նման հրահանգ տվեց։
Մի բան գիտեմ, որ արշավների սիրահարները կփակեն Հատիսի թեման եւ վայրը կդառնա զուռնա դհոլով տարբեր տեսակ արարողությունների վայր:
Այս նյութը դիտել են - 1425 անգամ