Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու նախագծերը հեռացվեցին ԱԺ կայքից2022-07-12 00:23:00
Երեկ «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի հրավիրաված հարցազրույցը ՔՊ-ականներին այնքան էր շփոթեցրել, որ կրկին անգամ հանրությանն ի ցույց դրեցին իրենց բացարձակ տգիտությունն ու նույնիկ ԱԺ կանոնակարգին ծանոթ չտիրապետելը:
ՔՊ-ականները նախ հայտարարեցին ԱԺ խորհրդի նիստ հրավիրելու մասին ու ԱԺ կայքում հրապարակեցին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագծերը, որոնք քիչ անց հեռացվեցին:
Իսկ ի՞նչ կոպիտ ու հակականոնագրային սխալ էր թույլ տվել ալեն սիմոնյանի գլխավորած ԱԺ խորհուրդը, որի արդյունքում էլ նախագծերն անմիջապես հեռացվեցին:
Համաձայն ԱԺ կանոնակարգի 156-րդ հոդվածի ԱԺ խորհուրդը մինչև պատգամավորին լիազորություններից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշում կայացնելը նախ գրավոր կերպով պիտի տեղյակ պահի պատգամավորին ու նրա ներկայությամբ գումարված նիստում լսի պատգամավորի բացատրությունը: Եթե պատգամավորը հրաժարվի նիստին մասնակցելուց հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով, որից հետո միայն ԱԺ խորհուրդը կարող է համապատասխան որոշում ընդունել:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1327 անգամ