Երկիր են կործանման տանում, ու դրա կողքին կարդում ենք ոմանց խոսքը, թե ուրախ ենք, երբ երկիրն անվտանգ է
2022-07-12 12:44:00
Երկիր են կործանման տանում, ու դրա կողքին կարդում ենք ոմանց խոսքը, թե ուրախ ենք, երբ երկիրն անվտանգ է։ 
Մեկի խոսքը կարդացի, թե սիրում է իր վարչապետին... Մնում է ասել` սիրի՛ր որքան կարող ես, բայց երկիրը մի՛ ավերեք...
Մեկ այլ հրապարակում կարդացի, թե պարգևավճարները մի՛ համեմատեք թոշակների հետ, իսկ գուցե վերացնե՞լ է պետք այդ պարգևավճարները, որպեսզի խեղճ թոշակառուն իրեն նվաստացած չզգա, գլուխը հանգիստ բարձին դնի...
Տեսա, որ ոմանք ուրախացել են, երբ ցեղասպան երկրի տերը շնորհավորել է հայության գալիք վարդավառը։ Գուցե բարյաքտարնե՞րը հիշեին և մեր հազարավոր զոհված ու հաշմանդամ տղաներին... Չմոռանան, որ այդ շնորհավորանքը Մեծ եղեռնը մոռանալու հաշվին էր։
Չնայած ու՞մ ենք ինչ ասում, երբ երկիրը պահողն էլ ենք մենք, կորցնողն էլ, բայց վա՜յ նրանց, ովքեր այդպես էլ չեն հասկանա, որ իրենց անգլուխ մտածողությամբ երկիր են կործանում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1428 անգամ