Բողոքի ակցիա ԱԳՆ դիմաց` ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտքի արգելքի
2022-08-03 02:43:00

Այսօր, օգոստոսի 3-ին Արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ «ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։
Մասնակիցների ձեռքին կային հայերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ։
ԱԳՆ շենքի մոտ կենտրոնացված էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։
Հայրենիք-սփյուռք հարաբերություններում սեպ խրելն անթույլատրելի է»,-հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
«Այստեղ եմ ոչ միայն «Հայաստան» դաշինքի անդամ, այլ նաև զորակցելու և հետևելու, որ սփյուռքահայերի իրավունքները պաշտպանված լինեն և իմ վրդովմունքը հայտնել այս աննախադեպ ապօրինությանը: Սովորաբար ասում են, որ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ իշխանությունները վրեժխնդրության ճանապարհն են բռնել: Ամեն ինչ անում են, որ արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքը՝ իրենց կարճ խելքով փորւձում են մարդկանց, ում համար առաջնային է հայրենիքը, ովքեր հաճախ կամավոր մեկնել են հայրենիք՝ կյանքի գնով պաշտպանելու այն, վախեցնել, սահմանափակումներ մտցնել՝ Հայաստանի ներսում ազատությունից զրկելով և սփյուռքի գործիչներին արգելելով մուտք գործել Հայաստան, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հատկապես այս պայմաններում երևույթն այնքան անթուլատրելի շքեղություն է, որ այլ բացատրություն՝ բացի թշնամական օրակարգի սպասարկումն անհնար է գտնել»,-բողոքի ակցիայի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բողոքի ակցիայի ժամանակ ելույթներ ունեցան նաեւ սփյուքահայեր, որոնք իրնեց վրդովմունքն արտահայտեցին ներկա իշխանությունների՝ սփյուռքահայ գործիչների նկատմամբ դրսեւորած վարքագծին, Հայաստանը սփյուռքից տարանջատելու փորձերին։
Մարդիկ, որոնց կյանքում կարմիր թելով ազգային աշխատանքն ու նվիրումն է գնում, Հայաստանում այլևս ցանկալի անձ չեն․ հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը՝ անդրադառնալով այն հայերին, որոնց մուտքը վերջին շրջանում Հայաստանում արգելվել է:
«Հայաստանում նրանք ցանկալի չեն, որովհետև Հայաստանի իշխանությունը դեմ է նրանց դավանած ազգային սկզբունքներին, որովհետև ՀՀ իշխանության համար ուղենիշ են թշնամական պետությունների ղեկավարների պահանջները: Այս մարդկանց միավորում է նաև մեկ բան՝ Սփյուռքում այս իշխանության ապազգայինքաղաքականության ու գործունեության մասին բարձրաձայնումը հայ համայնքի շրջանում, տարբեր այցելությունների շրջանում այս իշխանության տարբեր ներկայացուցիչներին դեմքին ասելը, որ դուք Հայաստանը չեք ներկայացնում և չեք կարող գալ օտար պետություններ և փորձել խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից:
Եվ այս մարդիկ, ովքեր ատում են հայկականն ու ազգայինը, Սփյուռքը փորձում են առանձնացնել և տարանջատել Հայաստանից առաջին հերթին հենց Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով»:
«Հայաստան որոշ սփյուռքահայերի մուտքի արգելքը հերթական հակահայ քաղաքական գործընթացներից է, որոնք տեղի են ունենում: Հայաստանում իշխանության են թուրքական շահը մեր երկրում առաջ մղողները: ԱԱԾ-ն, որը պետք է միտված լիներ սպասարկելու հայ ժողովրդի անվտանգային շահերը հիմա հայ մարդկանց անուններով ցուցակներ է կազմում և հայ մարդկանց մուտքը մեր հայրենիք արգելում է: Սա են իրենց հրահանգել հակաՀայաստանի ներկայացուցիչները»,-իր խոսքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը իր ելույթում հայտարարեց․ Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի, Արցախի և առհասարակ՝ հայ ազգի հարատևության հիմնական երաշխիքներից մեկը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
«Վերջին գործողությունները փաստում են, որ ներկա իշխանություններն ամեն քայլի դիմում են այդ երաշխիքը թուլացնելու համար։ Որևէ հայ իրավունք չունի շեղվելու մեր հիմնական նպատակներից։ Սրբազան պայքարը շարունակվում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

Այս նյութը դիտել են - 1115 անգամ