«Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել. Մետաքսե Հակոբյան
2022-08-03 11:28:00
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

Իրո՞ք մտածում եք, որ ռազմական գործողությունների ուժեղացումը թշնամու կողմից կապ ունի «Լաչինի» միջանցքի պահանջի հետ: «Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել: Ադրբեջանի պահանջն ու ախորժակը ավելին է՝ «Զանգեզուրի միջանցք»: Վերջին օրերին ՀՀ ԱԽՔ-ի ակտիվանալը պատահական չէր: Նիկոլի ու իր հրոսակախմբի հեռացումից կարող է սկսվել փրկությունը, եթե իհարկե դեռ փրկելու բան է մնացել...Այս ամենի մեջ դժոխային տառապանք է լսել զոհերի մասին...
Այս նյութը դիտել են - 1501 անգամ