Արցախի նախագահը հրամայել է տարհանել Լաչինի համայնքների բնակիչներին, վերցնել տների բանալիները, անվնաս փոխանցել ադրբեջանական կողմին
2022-08-03 13:55:00
«Փաստարկ» լրատվականի աղբյուրները հայտնում են, որ այսօր` 03.08.2022-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր մոտ է կանչել Լաչինի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին։
Հարությունյանը հրահանգել է անաղմուկ կազմակերպել մարդկանց տարհանումը նշված համայնքներից, նրանց ձեռքից վերցնել տների բանալիները, որպեսզի մարդիկ տները չայրեն և անվնաս փոխանցեն Ադրբեջանական կողմին։
Նախորդ օրը «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչներին կոչ էր արել այրել իրենց տները, եթե իրենց պարտադրեն լքել բնակավայրերը։ Գրիգորյանն իր հորդորը բացատրում էր նրանով, որ ադրբեջանցիների համար այրված տունը «հարամ է» համարվում և նրանք այդ բնակավայրերում բնակություն չեն հաստատի։
Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն էր հրավիրել։
Այս նյութը դիտել են - 2043 անգամ