Նախարարը տեսախցիկների առաջ փափկամազիկ նանարիկի նման արտաբերում է` վրես վիճակ չկա
2022-08-15 23:07:00

 

2 օր է` մտքիցս դուրս չի գալիս ԱԻ նախարարի «վրես վիճակ չկա»֊ն։ 
Աղետից ժամեր անց` բարձրաստիճան զինվորականին հավասարազոր պարտականություններ կրող նախարարը տեսախցիկների առաջ փափկամազիկ նանարիկի նման արտաբերում է` վրես վիճակ չկա։
Սա մեր իշխանության թշվառության ևս մեկ խոստովանանքն էր, քպ֊ի դեմքը։ Բա որ քո վրա վիճակ չկա, մենք ի՞նչ ասենք, 4֊րդ տարին է` արտակարգ ռեժիմով ապրում ենք` ամեն ժամ ձեր կողմից ահաբեկվելով, ձեր թշնամամետ որոշումների վրա զայրանալով, գժվելով, կատաղելով, անզորությունից մեզ պատերին տալով, դռնեդուռ ընկած, փողոցները չափելով, ձեր եփած բորշի տակից դուրս գալու արտակարգ ճանապարհներ փնտրելով ու խելագարվելով, խելագարվելով, խելագարվելով, բայց միևնույն է` որտքերի վրա մնալով, մի բան էլ մյուսներին գոտեպնդելով ու հուսադրելով, որ դուրս կգանք այս դժոխքից։
Բա ա՛յ թուլամորթ, դու ի՞նչ գործ ունես էդ պաշտոնին, որ ընդամենը 3 ժամ աշխատելիս, ի դեպ, քեզ համար բնականոն իրավիճակում, որովհետև դու հենց այդ աշխատանիք համար ես վարձատրվում, պետք է կանգնես ուղիղ եթերում հառաչես` վրես վիճակ չկա։ էնպես չլինի` մենք իմանանք։
 

Eliza Arakelyan

 
Այս նյութը դիտել են - 1138 անգամ