Երեկ, երբ ականջիս հասավ, որ իրականում անհետ կորածների թիվը հասնում է 100-ի` չհավատացի: Բայց հիմա փաստերով նայենք.
1. Առաջին օրվա ավարտին հրապարակում են տուժածների, անհետ կորածների և վնասվածք ստացաների թիվ: Եթե իրար ես գումարում մահացածների և անհետ կորածների թիվը, ապա վատագույն սցենարով ըստ ԱԻՆ-ի զոհերի թիվը չպետք է գերազանցեր 25-ը:
2. Ընթացքում անհետ կորածների ցանկը միանգամից ավելանում է 10-ով ու պատճառաբանվում է, որ Իրանի և ՌԴ քաղաքացիներ կան: Հետո Իրանի քաղաքացիները պարզվում է այլ երկրում են, բայց որոնվողների թիվը չի պակասում:
3. Զոհերի թիվը մեկ գիշերում կրկնապատկվում է, իսկ որոնվող քաղաքացիների թիվը նվազելու փոխարեն ավելանում է 2-ով:
4. Առաջին գիշերը քաղաքապետարանի մամլո խոսնակը հրապարակում է անհետ կորածների թիվ` 27, իսկ հենց այդ պահին ԱԻՆ նախարարը ասում ա 25: Չմտածեք իրար հակասում են, ընդամենը խճճվել են իրենց ստի մեջ:
5. Երեկ կայծակնային արագությամբ լուր տարածվեց, որ հղի կինը և հինգամյա երեխան ողջ է, նույնիսկ մի բարեկամուհու մեկնաբանություն առաջ եկավ, որը պնդում էր, որ մայրը երեխայի հետ հիվանդանոցում է: Անգամ խաժակյան դավիթը Հ1-ի եթերից հայտարարեց, որ տվյալ անձիք ողջ են:
Նույն 44 օրյա պատերազմի սցենարն ա:
Ոնց սյունե սևադան էր պնդում, որ հասել ենք Շահումյան, ըտենց էլ մեկնաբանություն գրող անձը: Ոնց զոհերի թիվն էին թաքցնում ու պատերազմի իմիտացիա ստեղծում, ընենց էլ հիմա համոզում են, որ փլատակների տակից մարդ են փնտրում:
Հ.Գ. Վերջում էլ կպարզվի, որ պետք ա Սուրմալուն հանձնել, որպեսզի փրկել մնացած աշխատողների կյանքը:
Հրանտ Ավետիսյան