ԱԻ նախարարը, «Սուրմալու»-ի փլատակների մոտ ծխահարվել է.գոնե իր թաշկինակը թրջեր, դներ քիթ-բերնին...
2022-08-16 23:18:00
Լրահոսից տեղեկացա, որ ԱԻ նախարարը, «Սուրմալու»-ի փլատակների մոտ, էն օրը ծխահարվել է: 
Չգիտեմ, եթե մեկ նախադասությամբ կարելի է տալ առկա փնթի «կառավարման» ու դրա հետևանքով ստեղծված «բառդակի» խորքային բնութագիրը, ապա տվյալ քպ-ականի ծխահարվելու մասին տեղեկությունը նման նախադասություն է:
1. ԱԻ նախարար, դու հրշե՞ջ ես, փրկարա՞ր ես, չգիտեմ՝ բժիշկ կամ բուժա՞կ ես: Ոչ, ոչ և ոչ:
Լավ, բա որ նշված մասնագիտություններից ոչ մեկի մասնագետը չես, գնացել՝ հրդեհի, պայթյունի դեպքի վայրում ի՞նչ ես անում:
Տո, ախր էս նախարարը անգամ ԱԻ մասնագետ չի, որ ասես՝ գնացել էր տեղում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքները համակարգելու:
Այսինքն, տվյալ անձի այնտեղ գտնվելը միայն մեկ «արդարացում» ունի՝ իրեն ցույց տալ, այն է՝ «փիարվել»:
ԱԻՆ-ը գրեթե բոլոր տարիներին ղեկավարել են ոլորտին անմիջականորեն առնչվող և/կամ առնվազն ուժային բլոկի ներկայացուցիչներ, ի վերջո, դա ուժային կառույց է, ի դեպ, բանակին զուգահեռ 30 տարվա ընթացքում ամենից կայացած կառույցներից մեկը: Հիմա պետք է ասել՝ մեկն էր... Դա էլ կերան նիկոլն ու իր անիծյալ քպ-ոները:
Ենթադրենք, նախարարը կարող է լինել զուտ քաղաքական ֆիգուր, բայց գոնե կազմակերպիչ լինի: Եթե կազմակերպիչ է, նրա տեղը հրդեհի ծխերի մեջ չէր, այլ օպերատիվ շտաբում, որը այդպես էլ չձևավորվեց, ի դեպ:
2. Ի՞նչ է ասել՝ ԱԻ նախարարը ծխահարվել է: Սա մոտավորապես նույնն է, եթե ասվեր, որ պաշտպանության նախարարը (օրինակի համար) իրեն կցված զենքից պատահական կրակել է իր ոտնաթաթին ու վիրավորվել կամ նման մի բան:
Ախր ԱԻ նախարարը եթե անգամ գործ ունի դեպքի վայրում, եթե անգամ մասնագետ չի, լավ, բա իր ապարատում գոնե մի կես մասնագետ, մի կես քթածակ ունեցող մեկը չկա՞ր, որ ասեր՝ ինչ դիմակ պիտի կրի, լավ, այ մարդ, գոնե իր թաշկինակը թրջեր, դներ քիթ-բերնին...
Թե՞ էդ ծխահարվելն էլ էր փիարվելու մաս: Իբր՝ տեսեք-տեսեք, էնպիսի մի հերոսական կերպար է, որ իր ծխահարվելու գնով, եսիմ ինչեր էր անում...
Armen Hakobyan
Այս նյութը դիտել են - 1107 անգամ