Ռուսաստանի դեսպանատան հայտարարության կարևոր տողատակերն ու խախտված հիերարխիան.Ռոբերտ Մարգարյան2022-08-17 12:33:00
Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳ նախարարությանը:
Բողոքի նոտայի բովանդակությանը կարծում եմ արդեն բոլորը ծանոթացել են:
Բողոքի նոտայի հետ կապված ինձ հետաքրքրում է նախ դրա կարևոր տողատակերը և ապա դրա փոխանցման համար կիրառված ձևաչափն ու խախտված հիերարխիան:
Բողոքի նոտայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի գործող իշխանություններին կոչ է արել «ճնշել» (կամ ավելի շուտ լռեցնել) Ռուսաստանի հասցեին հնչեցվող անբարյացակամ դրսևորումները (հայտարարությունները), մասնավորապես «Սուրմալու»-ի շուկայում պայթյունի հետ կապված:
Իսկ ի՞նչ է թաքնված այս պահանջի տողակատում:
Ա. Հնչեցվող հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանը պատասխանատու է ճանաչում Հայաստանի իշխանություններին: Կամ Հայաստանի իշխանությունները «ճնշում են «անբարյացակամ դրսևորումները», կամ էլ անգործություն են ցուցաբերում ու այդպիսով կիսում են այդ դրսևորումները:
Բ. Հակառուս որևէ հայտարարություն կամ դրսևորում աննկատ չի մնում Ռուսաստանի իշխանությունների հայացքից ու անհրաժեշտության պահին դրանք դրվելու են սեղանին:
Ինչ վերաբերում է նոտայի փոխանցման ընթացակարգին:
Նման դեպքերում բողոքող կողմը ԱԳ նախարարություն է կանչում իր մոտ հավատարմագրված երկրի դեսպանին կամ նրա բացակայությամբ՝ հավատարմատարին ու նրա միջոցով էլ փոխանցում է բողոքի նոտան:
Այսօր փոխանցված բողոքի նոտայի դեպքում Ռուսաստանի իշխանությունները բացարձակապես արհամարհել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, որի նույնիսկ հավատարմագիրը դեռ պաշտոնապես չեն ընդունել ու բողոքի նոտան ուղղակի իրենց դեսպանատան միջոցով փոխանցել են ՀՀ ԱԳ նախարարությանը:
Սա առաջին հայացքից կարող է ոչ մի նշանակություն չունենակ, բայց եթե նկատի ունենանք, որ բողոքի նոտաներն ընդհանրապես իջեցվում են վերից վար, Ռուսաստանի իշխանությունները խախտելով հիերարխիան ամենախիստ կերպով նվաստացրել են ՀՀ ԱԳ նախարարությանը կամ ավելի շուտ նիկոլի իշխանությանը:
Այս նյութը դիտել են - 995 անգամ