Ո՛չ ես, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ Սասուն Ավետիսյան2022-08-17 12:58:00
«Ապառաժ» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն հրապարակումների առաջացրած հանրային հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող հարցումներին արձագանքնման անհրաժեշտությունը՝ ես, ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանս, սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։
Սույնով հայտարարում եմ, որ իմ, իմ ընտանիքի անդամների, մեզ հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ ոչ հավաստի, մեր գործարար համբավն ու հեղինակությունն արատավորել փորձող բոլոր հրապարակումների առնչությամբ հետևողական ենք լինելու, որ դրանց հեղինակները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Հարգանքով՝
Սասուն Ավետիսյան»։
Այս նյութը դիտել են - 1130 անգամ