Կարճ ասած՝ հետաքննությունը վարում է Նիկոլ Փաշինյանը
2022-08-18 02:37:00
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, անդրադառնալով Սուրմալուի ողբերգական միջադեպին, եւ ի պատասխան Քննչական կոմիտեի ղեկավար Քարամյանի զեկուցին՝
տեղի ունեցածի առնչությամբ, Փաշինյանը Գուժեց, որ Տեսանյութերը ուսումնասիրելով պարզ է դառնում, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է. քանի որ ըստ Նիկոլի «փորձագիտական եզրակացության», «ծուխ կա, ու փախնող մարդիկ կան» …
Հ.Գ.
Ո՞վ զարմանք, տարիներ շարունակ, քթներիս տակ ահաբեկչության գծով ինչպիսի փորձագետ գիգանտի ենք կորցրած եղել, ով կարողանում է մի երկու Տեսանյութ դիտելով, «երկնել» ու վարկածներ հերքել, ասելով որ բացառում է ահաբեկչությունը:
Հիմա ինձ մի բան է հետաքրքրում. աշխարհը,որ մեծ ռեսուրսներ, ու միլիարդավոր դոլարներ ծախսելով պայքարում ա ահաբեկչության դեմ…. Նիկոլի տեղը գիտի՞, թե չէ…
Երբ արագ զարգացող տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, «տելեգրամով կամ «վայբերով» տեսանյութերը կարող է արագ փոխանցել , ու ստանալ Նիկոլի փորձագիտական եզրակացությունը: Չնայած ասեմ. այն Տեսանյութերում որտեղ «ծուխը կա, ու մարդիկ փախնում են»,կարող եք ընդունել ի գիտություն, որ դա ահաբեկչության հետ կապ չունի: Նիկոլն էս մասով՝իրանն ասել ա: Դուք իրան ավելի լուրջ մատերիալներ ուղարկեք:
Ի դեպ, Նիկոլի մեդալակիր քննչականի պետը, ահա թե ինչ էր զեկուցում յուր շեֆին` անդրադառնալով ողբերգական միջադեպին.
«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում նաեւ Ձեր կողմից նշված վարկածները ( նկատի ունի ահաբեկչության …)
Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որեւէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ»:
Նիկո՛լ. չմտածես թե մտքինդ չենք հասկացել. լավ ենք հասկացել.ուզում ես ասել. սկզբից եղել ա կրակ, ծուխ, հետո նոր պայթյուն:
Այսինքն կարող ե՞նք գալ եզրահանագման, որ դու տիրապետում ես 21-րդ դարի ահաբեկչության բոլոր տիպի հնարքներին ու մեթոդներին :
Իսկ ամենագլխավորը. կարող ե՞նք արձանագրել, որ քո «դարի մասնագիտական ելույթը», ոչ ավել ոչ պակաս մեսիջ էր քննչական մարմիններին ՝ էս գլխից բացառել ահաբեկչության վարկածը, քանի որ քննչական մարմնի ղեկավարը այնումենայնիվ իր զեկույցում չբացառեց, որ բացառված է ահաբեկչության վարկածը:
Նա ընդամենը նշեց, որ այս պահի դրությամբ ահաբեկչական ակտը հաստատող փաստական տվյալներ չկան:
Բա լավ, ասենք օրինակ մի քանի ժամ, կամ մի քանի օր հետո, եթե երեւան եկան նոր հանգամանքեր, որ օրինակ տեղի ունեցածը տեռորիստական ակտ էր, բա ամենակարող Քարամյանը ինչ ա՞ անելու…
Հաստատելու ա՞, թե ՞ հակադրվելու ա Նիկոլին:
Կարճ ասած՝ հետաքննությունը վարում է Նիկոլ Փաշինյանը:
Գայանե Զարգարյան
 
Այս նյութը դիտել են - 970 անգամ