Ամեն օր կորցնում ենք...
2022-08-19 09:12:00
Ամեն օր կորցնում ենք...
Այս ինչպե՞ս կորցրինք ինքներս մեզ, որ թույլ տվինք հայկական եկեղեցիները մզկիթների վերածել...
Հանձնվում է այն, ինչ հայրենիք է կոչվում, հանձնվում են մշակութային օջախներ, որ հայի ինքնության կորուստն է աղաղակում, հանձնվում է հավատ, հանձնվում է հույս...
Ո՞վ է հավատ ներշնչելու մեր ժողովրդին, որ մնացել են շվարած, սպասման մեջ, թե որտեղից է լույս ծագելու...
Աշխարհը կուրացել է, մեր հառաչանքները երկինք են հասնում, ու՞մ հավատանք և ու՞մ հետևից գնանք...
Պատերազմական օրերին մնալով Արցախում հրետակոծության տակ` իմ ընթերցողներին կարողացել եմ ամեն օր հուսադրել` լավատեսությամբ լցված։
Հիմա լուռ եմ, կամ փորձում եմ ընդդիմանալ, երբ շուրջս անհանգիստ են, նաև շարժ կա, որ տխրեցնող է, իսկ հուսահատական զրույցները մեզ ոտքի վրա սպանում են։
Հերթով հանձնում ենք, ու մեզ հուսադրում, որ հետո վերցնելու ենք... Իսկ գուցե պահե՞նք, այլապես ողբերգական ներկայից խուսափում, ապագայի տեսլականով ենք ապրում, որ հետո վերադարձնելու ենք...
Արցախցիներիս սատար կանգնել է պետք, այլապես մի օր արթնանալու ենք, ու տեսնենք, որ դատարկված ենք։ Դատարկված հայրենիքը ու՞մ է պետք, առավել ևս` դատարկված մարդը...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 999 անգամ