Հայաստանը՝ նարկոմանիայի հորձանուտում
2022-08-26 23:15:00

Սոցցանցերի օգտատերերը հանրության ուշարությունն են հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցում սկսել է մեծ դեր խաղալ համացանցը: Հատկապես թելեգրամյան ալիքների միջոցով են այսօր տեղի ունենում օնլայն հանցավոր գործարքները, որոնց հասցեները սկսել են հայտնվել անգամ երևանյան շենքերի պատերին: Ի դեպ՝ այդ մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր ահազանգել՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով խնդրի ուղությամբ:
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն մտադիր է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդական նշանակել: Դեռևս մանրամասնորեն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվելու նշանակվելիք պաշտոնյան, բայց այն, որ հարցը հայտնվել է հենց ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի ուշադրության կենտրոնում, արդեն իսկ որոշակիորեն հուշում է, թե ինչի մասին կարող է խոսք լինել:
Հայաստանում նախքան հեղափոխությունը թմրանյութերի շրջանառությունն երբեք նման ծավալներ չի ունեցել: Իհարկե, իրավապահներն երբեք կատայալ արդյունք ցույց չեն տվել՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի գլխավոր բառիգ Վովայի գործունեությունը, սակայն այն, ինչ կատարվում է հիմա, իսկական «բեսպրեդել» է:
Ի՞նչը կարող է լինել պատճառը, որ Հայաստանում աննախադեպ ծավալներ է ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
Մի քանի գործոն կարող է ընկած լինել սրա հիմքում: Մեկն այն է, որ գործ ունենք իրավապահների ոչ արդյունավետ աշխատանքի հետ: Կարող է լինել նաև այնպես, որ իրականում Հայաստանում թմրանյութերի շրջանառության գլխին կանգնած են հենց իշխանությունները, որոնց որոշ անդամներ, ինչպես հայտնի է ամենևին էլ հեռու չեն թմրանյութերի թեմայից, և նույնիսկ ասում են՝ կոնկրետ Կալիֆորնիայում որոշ երևելիներ մարիխուանա են աճեցնում ու հարստանում:
Հայաստանը դարձել է իշխանական մարիխուանայի սպառման հիմնական շուկա՞ն: Բացառված չէ՝ նկատի ունենալով հատկապես որոշ իշխանավորների՝ փողի հանդեպ ունեցած հիվանդագին ու սահմաններ չճանաչող մոլուցքը:
Այս նյութը դիտել են - 894 անգամ