Սիմուլյացիա՞, թե՞ պայքար
2022-08-26 23:01:00

Ամառային արձակուրդային սեզոնի ավարտին ընդառաջ, երբ շուտով կնահանջեն անմարդկային շոգերը, ընդդիմությունը կրկին փորձում է ակտիվանալ՝ ևս մեկ անգամ մեկտեղելով սեփական ուժերը: Հայտնի ընդդիմադիր գործիչներն ակտիվանում են սոցիալական հարթակներում ու ԶԼՄ-ներում, իսկ ոմանք էլ փորձում են, ըստ էության, ստուգողական բնույթի հավաքներ անցկացնել՝ հասկանալու՝ որքան է պոտենցիալը:
Աշնանը ընդդիմությունը խոստանում է թեժացնել պայքարը, իսկ խորհրդարան գնալ բացառապես սեփական օրակարգով: Թե որն է այդ օրակարգը, դեռևս չի ասվում, բայց ենթադրելի է, որ աշնանն ընդդիմությունը փորձելու է հասնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին խորհրդարանում: Հոռետեսներին ընդդիմությունը կոչ է անում հիշել 2018-ի իրադարձությունները, երբ ՀՀԿ-ի պատգամավորները հենց Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետի պաշտոնում, հետո էլ նրան հանձնեցին գեներալ Մանվել Գրիգորյանին. տուշոնկա-շոուն նրանց չգիտես՝ ինչու համոզիչ էր թվացել:
Ընդդիմությունը, սակայն, լրջագույն խնդիր ունի,այն բանից հետո, երբ գարնանային-ամառային պայքարն ավարտվեց առանց որևիցե արդյունքի, և իշխանությունները շարունակեցին հանձնել
Լաչինը ,մի դեպքում, երբ ընդդիմադիր պայքարի հիմնական թեզերից էր Արցախի հանձնման կանխումը, շատ դժվար է լինելու տասնյակ հազարներին կրկին համախմբելն ու համոզելը, որ այս անգամ պայքարը հաջողությամբ է պսակվելու: Իմպիչմենտի գործընթաց կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե ընդդիմությանն իսկապես հաջողվի հսկայական թվով մարդ հավաքել, ասենք, Հանրապետութան հրապարակում ու չնահանջել:
Կհաջողվի՞, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա ամիսները, բայց ինչ-որ բան հուշում է,որ մեծ հույսեր չարժե ունենալ:
Իշխանափոխության հարցն այսօր մեծ իմաստով Հայաստանի ներքին պրոցեսներով պայմանավորելը միամտություն է, իսկ արտաքին աշխարհը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատամբ առայժմ լոյալ է տրամադրված:
Այս նյութը դիտել են - 870 անգամ