Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորանքը՝ Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ...
2016-02-20 04:10:00

 
ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆԵՐ. 

Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ լեզուն ազգի ստեղծման և պահպանման առաջնային հատկանիշներից է, ազգի գոյության վկայագիրը:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը հենց իր անաղարտ լեզվի շնորհիվ է, որ կարողացել է պահպանել իր մշակույթն ու ինքնությունը:

Ազգի առաջ յուրաքանչյուրիս պարտքն է պահել և պահպանել մեր ազգի անգին հարստությունն ու պարծանքը՝ հայոց լեզուն:

Ինչպես ասել է Ղազարոս Աղայանը. «Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը»։

Եկե՛ք ուրեմն, պահպանենք ու զարգացնենք այն, լինենք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ:
Այս նյութը դիտել են - 1651 անգամ