Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար2022-08-30 09:55:00
Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ սա մի ուրիշ անգամ կասեմ...
Եվ ուրեմն, ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը, Քելբաջարը ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:
Իհարկե ընդունում եմ, որ նախադասությունը այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադերբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաները ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը ըստ բառարանների՝ թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե՛ քրդական:
Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ: Առավելևս իմաստով, առավելևս
Այս նյութը դիտել են - 801 անգամ