Արեն Մկրտչյանի արյունոտ թուլափայը
2022-08-31 11:54:00
Ամեն մի քաղաքական ուժ իր առանձնաշնորհյալ անդամներին պարգևատրում է յուրովի. մեկին կառավարությունում պաշտոն են տալիս, մեկին արժանացնում պատգամավորական «թագին», մյուսին էլ ասենք ուղարկում են դեսպան կամ հյուպատոս և այլն:
ՔՊ-ում տխրահռչակ Արեն Մկրտչյանին որոշել են պարգևատրել յուրովի:
Սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների միջոցով ուզում են դարձնել Ալավերդի խոշորացված համայնքի համայնքապետ: Սա վաղուց է աչքը տնկել այս պաշտոնին՝ ավելի շատ լինելով Ալավերդիում, քան խորհրդարանում՝ չնայած ԱԺ պատգամավոր լինելուն: Ճիշտ է՝ այնպես չէ, որ չունի մրցակիցներ, բայց հույս ունի իրենով անել համայնքապետի յուղոտ պաշտոնը՝ ավելի շատ փող կպցնելու հույսով: Ալավերդցիներին «ոսկե սարեր» է խոստանում՝ երաշխավորելով համանքը «Նյու-Վասյուկի» դարձնել, եթե խաբվեն իր սին ու շինծու խոստումներին ու քվեարկեն իր օգիտին:
Իսկ թե հատկապես որ ձեռքբերումների, արժանիքների համար են ՔՊ-ում որոշել ընտրությունների ներկայանալ հենց սրա խշտո դեմքով, պարզ է:
Արթուր Վանեցյանի հետ միասին գեներալ Մանվել Գրիգորյանի գլխին շինծու գործ սարքելու, տուշոնկաների հայտնի գործը հերոս մարդու վրա կարելու ու տխրահռչակ տեսանյութը «Հ1»-ի պադվալներում արագի մեջ մոնտաժելու համար են Արենին հացուպանրի տեր դարձնում՝ ապացուցելով, որ «նոր» Հայաստանում ոչ մի վատ արարք առանց խրախուսման չի մնում:
Վա՜յ ալավերդցիերին, որ մնալու են շուլեր Արենի հույսին՝ մեկի, որի համար փաստացի մարդ սպանելը մի բաժակ ջուր խմելու պես մի բան է: Գիտեր, չէ՞, Արենը՝ ինչին էր հանգեցնելու իր ու Վանեցյանի արկածախնդրությունը: Գիտեր, բայց մոնտաժեց, գիտեր, բայց սարքեց ու դարձավ կինոյի «ռեժիսորներից» մեկը:
Ի՞նչ շանս ունեն ալավերդցիները՝ խուսափելու Արենի «հպատակները» դառնալուց:
Ընդամենը մեկ շանս:
Պետք է չալարեն, էլի ու էլի նայեն հայտնի տուշոնկա-շոուի կադրերն ու տեսնեն մարդկային ստորության անհուն խորքը՝ ստորություն, որ իր գագաթին է հասել արեն մկրտչյանի անձում, ու որքան էլ իրենց համոզեն, թե ընտրեք, որ լավ լինի, պետք է չընտրեն, չընտրեն ու ապացուցեն, որ արժանապատվություն ու բարոյականություն ունեն, իսկ անբարոյականներն ու ծախուները Ալավերդիում տեղ չունեն:
Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 2549 անգամ