Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական դերում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ, փաստացի Փաշինյանը տեղի տվեց միջազգային հանրության ճնշմանը և իջեցրեց Արցախի կարգավիճակի նշաձողը՝ կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որպեսզի աշխատեն տեքստի նախագծերի վրա։
Ցավոք համադրելով առկա իրավիճակը և Ադրբեջանի տասնամյակների անփոփոխ քաղաքականությունը՝ կարող ենք ասել, որ ներկայումս հայ-ադրբեջանական հաշտեցում հնարավոր է միայն միակողմանի՝ հայկական կողմի զիջման գնով:
Ի՞նչն ենք զիջելու. առաջին հերթին մեզ համար կարմիր գծերը, որոնց մեջ են Արցախի Հանրապետությունը, Հայաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական անվտանգությունը, պետականության գաղափարը, ազգային արժանապատվությունը, ազատագրական պայքարը, ռազմական հաջողությունները, նահատակները և այլն:
Իսկ ներկայիս իշխանություններն այս ամենը փաթեթավորում են խաղաղության դարաշրջան բացելու պոպուլիստական թեզով:
Հակոբ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 794 անգամ