Տեսեք, թե ով է խոսում…2022-09-01 10:17:00
Գիտելիքի օրվա կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվում պաշոնյաների, երկրում երևելի դեմք համարվողների կողմից՝ լի բարեմաղթանքներով ու ոգևորիչ խոսքերով:
Ընդօրինակելով մյուսներին՝ հեղափոխությամբ ԵԿՄ վարչության նախագահ կարգված Սասուն Միքյալեյանն էլ է ուղերձ հղել՝ սովորության համաձայն հընթացս ցիտելով Վազգեն Սարգսյանին: «Պատանի երկրապահ» ակումբի սաներին ուղղված իր կոչում,մասնավորապես, կոչ է հղել՝ բարձր պահելու Պատանի երկրապահի անունը: «Սովորեք բարձր առաջադիմությամբ եւ հիշեք, որ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի»,- համոզմունք է հայտնել Սասուն Միքայելյանը:
Սասունի խոսքերը, որքան էլ բարեհունչ ու տոնական, ոչինչ չասող խոսքեր են, քանի որ ամենաից հաճախ էականը ոչ այնքան այն է, թե ինչ բարեմաղթանքներ կամ ցանկություններ են հորդում, որքան այն, թե ում բերանից են դրանք հորդում: Կոնկրետ այս պարագայում գործ ունենք ԵԿՄ-ն սեփական հոր «դուքյանի» վերածած մի ինչ-որ երևույթի հետ, որի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած «անօրինակ խիզախությունը» բավական է՝ համոզվելու, թե նույն այդ սաներն ինչպիսի վտանգավոր երևույթի հետ գործ ունեն:
Խոսքեր կարելի է շռայլել որքան ասես, բայց իրական դաստիարակությունն երեխաները, պատանիներն ու երիտասարդները ստանում են օրինակ վերցնելով:
Հայտնի ասույթ կա, չէ՞, «Մի՛ դաստիարակիր, այլ օրինակ ծառայիր»: Հիմա կոնկրետ Սասունից ի՞նչ օրինակ է վերցնելու մատաղ սերունդը՝ նրանք, ովքեր վաղը դառնալու են հայոց բանակի հիմնական հարվածային ուժերից մեկը:
Սասունը փաստացի փախչել է ռազմաճակատից, եթե չասենք, որ չի էլ մեկնել, ԵԿՄ վարչության նախագահ է դարձել բացառապես գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված դավադրության պատճառով՝ ձեռնամուխ լինելով ԵԿՄ-ի քայքայմանը: Բացի դա՝ հընթացս բաշարել է սեփական որդուն դարձնել քաղաքապետ, ինչը համակարգային կոռուպցիայի վառ օրինակ է: Սասունը ԵԿՄ-ն գողացել է երկրապահներից՝ այն վերածելով քաղաքական իշխանության անատամ կցորդի՝ կորստյան մատնելով ԵԿՄ-ի գոյության իմաստը:
Հիմա այս մարդուց ո՞վ ի՞նչ սովորելու բան ունի…
Միակ բանը, որ պետք է սովորեն՝ Սասունին նայելով, այն է, թե ինչպիսին պետք է չլինել:
Բացասական օրինակն էլ դաստիարակչական իմաստով կարևոր բան է, և այդ առումով Սասունն իսկապես կարող է օգտակար գտնվել մատաղ սերնդի համար, որը դեռ իր խոսքն ասելու է,որը սասուններին թաղելու է:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 979 անգամ