Ընդդիմությունը վարչապետի թեկնածու ունի
2022-09-05 23:00:00
Ընդդիմությունը վարչապետի թեկնածու ունի, բայց վստահ չեն, որ կարող է հասարակության աջակցությունն ունենալ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ Էդգար Ղազարյանը։
«Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության հեղինակներն ունենան վարչապետի թեկնածու, ընդդիմությունը ստիպված է առաջադրել վարչապետի թեկնածու։ Ասում են դեռ չունենք։ Հասարակության մեջ կան տասնյակ, հարյուրավոր մարդիկ, որոնք առավել ևս Փաշինյանի իշխանության լինելու պարագայում, կարող են լինել վարչապետի թեկնածու։ Եթե չեք կարողանում գտնել թեկնածու, ինձ առաջարկեք»,-ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է ասի, թե ում է պատկերացնում վարչապետի թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանին, Իշխան Սաղաթելյանին, թե իրենց խմբակցությունից որևէ մեկի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Այս նյութը դիտել են - 1066 անգամ